Վարչապետի ընտանիքին վարկաբեկող հրապարակումներ պատվիրելու նոր փաստերի ականատես կլինենք․ Հրաչյա Հակոբյանը՝ Վանեցյան-ՀԺ դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2026 | 21:21
Իրավիճակը Մալիում․ մահացել է պաշտպանության նախարարը, երկրում թեժ մարտեր են
26.04.2026 | 19:53
Արարատ Միրզոյանը կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարին
26.04.2026 | 19:14
Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
26.04.2026 | 18:54
Գերմանիայում հետաքննում են ընդդեմ Բունդեսթագի կազմակերպված ֆիշինգային հարձակումները՝ Signal-ի միջոցով
26.04.2026 | 17:56
Վարազդատ Լալայանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի ԵԱ-ում
26.04.2026 | 17:39
Իսպանիայում ՀՀ դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը
26.04.2026 | 16:24
Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան
26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ

Այսօր հայտնի դարձավ, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Վարչապետը Կապանի ասուլիսում ասել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին, որից հետո, որպես փաստ, ներկայացրեց հայտնի գրիչի պատմությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս պրոցեսը։

– Մի փոքրիկ պատմական ակնարկ կուզենամ անել՝ Հրայր Թովմասյանը խոսում է  արժանապատվությունից ու վիրավորանքից, բայց ես, կարծես, չեմ հիշում՝ նա դիմեր դատարան, երբ ՀՅԴ պատգամավորը վիրավորեց Հրայր Թովմասյանին։ Որտե՞ղ էր այդ ժամանակ Հրայր Թովմասյանի արժանապատվությունը, մի՞թե դա իր համար վիրավորանք չէր, և ինչո՞ւ այն ժամանակ դատի չտվեց Արմեն Ռուստամյանին, և նոր որոշեց, որ իր արժանապատվությունը հիմա պետք է խոցվի։

– Ի պատասխան Հրայր Թովմասյանի պահանջի՝ վարչապետը հրապարակել էր գրիչի լուսանկար, որն իրեն Թովմասյանն էր տվել: Վարչապետը պնդել էր, որ Թովմասյանն իրեն դիմել է «պարոն Փաշինյան ջան»-ով։ Թովմասյանն էլ ասել էր, որ պետք չէ քաղաքավարությունը շփոթել քծնանքի կամ ծառայությունների առաջարկի հետ։ Ձեր գնահատմամբ՝ կկարողանա՞ վարչապետը դատարանում ապացուցել, որ Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել։

– Ես ասեմ՝ գրիչը որպես այդպիսին բավարար չէր, բայց պատմությունը, որ պատմեց վարչապետը, կարծում եմ՝ հանրության մեծ մասը հասկացավ՝ ինչի մասին է խոսքը, առավել ևս՝ հետևելով Հրայր Թովմասյանի անցած ուղուն։ Չեմ կարող ասել՝ ինչ տեղեկություններ ի հայտ կգան, բայց կկարողանա ապացուցել վարչապետը։

– Այնուամենայնիվ, պարո՛ն Հակոբյան, ինչո՞ւ հեղափոխությունից գրեթե մեկ տարի հետո իշխանությունը հիշեց, որ Հրայր Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել։

– Այնպես չէ, որ մեկ տարի անց նոր հիշեց իշխանությունը, այս ընթացքում եղել են աշխատանքներ, պրոցեսներ, մենք գնացել ենք այն ճանապարհով, որ դատական իշխանությունը պետք է բարձր վստահություն վայելի Հայաստանում, սա վերջին հանգրվանն էր ուղղակի։ Եղել են այլ առաջարկներ, նոր չի, որ հիշել ենք։ Հեղափոխությունից հետո ձգտել ենք, որ ՀՀ-ում լինի անկախ դատական համակարգ, ինչին գնում ենք այս պահին՝ ի կատար ենք ածում մեր խոստումը։

– Մեկ այլ դատական գործընթացի մեկնարկի մասին. դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի։ Պահանջում է հերքել ստահոդ և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Հիշում ենք, որ ըստ այդ հրապարկման՝ ԱԱԾ նախկին տնօրենը հակաքարոզչություն է հովանավորել Փաշինյանների ընտանիքի դեմ, անգամ Միքայել Մինասյանի հետ իշխանությունից հեռացնելու ծրագիր է նկարագրվում։ «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» հոդվածում նշվում է, որ խմբագրությունը տիրապետում է համապատասխան փաստերի։  Ականատես կլինե՞նք այդ փաստերի հրապարակմանը, և ի՞նչ ելք եք ակնկալում այս գործընթացում։

– Միանշանակ, ականատես կլինեք վարչապետի ընտանիքին վարկաբեկող հրապարակումներ պատվիրելու, հրահանգելու նոր փաստերի։

– Ի դեպ, Միքայել Մինասյանի մասին. Արթուր Վանեցյանը վերջին ասուլիսում ասել է, որ վարչապետ Փաշինյանի հրամանով է հանդիպել Միքայել Մինասյանին։ Եվ այստեղ հարցեր են առաջանում՝ ի՞նչ էր ուզում Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանից։

– Ես չեմ կարող ասել, ինձ թվում է՝ Արթուր Վանեցյանին պետք է հարցնել՝ ինչ հրահանգ է ստացել: Եթե չի բացահայտում… չգիտեմ, ինչ նպատակ է հետապնդում։ Արթուր Վանեցյանի վերջին հայտարարություններից մեկն էր ուշագրավ: Ասաց, որ չի պատրաստվում նախկին որևէ ուժի հետ համագործակցել, և այդ հայտարարությունից մի քանի օր անց ՀՀԿ փոխնախագահն ասում է, որ չեն բացառում համագործակցությունը Վանեցյանի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան