2020թ. կհիմնանորոգվեն կրթամշակութային և առողջապահական մի շարք հաստատություններ, կբարեկարգվեն ճանապարհներ

Լուրեր

08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Բոլորը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այս տարի մայրաքաղաքում շինարարության և բարեկարգման աշխատանքները կընդգրկեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ՝ մշակույթ, առողջապահություն, կրթություն, ճանապարհների բարեկարգում և այլն:

«Տարվա ընթացքում կհիմնանորոգվի մշակութային երեք կարևոր օջախ: Միանգամայն նոր պայմաններում կաշխատեն Պատանի հանդիսատեսի թատրոնը, Մանկապատանեկան ստեղծագործական քաղաքային կենտրոնը, Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը:

Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահում շուրջ 30 կտավ կա, միևնույն ժամանակ սրահը զուրկ է օդի խոնավության, լուսավորության ու ջերմաստիճանի անհրաժեշտ պայմաններից:

«Խնդիրը շատ հրատապ է, որովհետև կտավները վնասվել են: Ներկաշերտերը ուռել են, ճաքճքել, ափսոս են այս նկարները: Ցուցասրահը կսկսի աշխատել, վերածնունդ կունենա, կանենք շատ ցուցահանդեսներ»,- ասում է «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահի վարիչ Իրինա Իսաբեկյանը:
Շինարարական աշխույժ եռուզեռ կլինի նաև համայնքային մանկապարտեզներում: Փոքրիկներին ավելի լավ կրթելու և դաստիարակելու համար կարևոր են նաև միջավայրի պայմանները:

«Ասիական զարգացման բանկի ծրագրով ունենք բավականին շատ ծավալներ՝ մոտ 30 մանկապարտեզի, մեր ծրագրերով էլ 9 մանկապարտեզի մրցույթների նախագծերը պատրաստ են, տեղադրել ենք արդեն, որ շինարարություն իրականացվի»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Երևանում նախորդ տարվա 5000 քմ-ի փոխարեն այս տարի կրկնակի շատ՝ 10.000 քմ հողային պաստառով ճանապարհ կբարեկարգվի: Ծավալի առումով զգալի աշխատանքներ կտարվեն նաև այգիների, նոր մայթեր կառուցելու ու բարեկարգելու, եզրաքարեր փոխելու, հենապատեր կառուցելու և ոռոգման նոր ցանց անցկացնելու համար: 2020-ին կբարեկարգվի նաև հետիոտնային ստորգետնյա 4 անցում:
«Նախորդ տարի ստորգետնյա 4 անցում բարեկարգեցինք: Այս տարի 300 մլն.-ի բյուջե ենք հաստատել և նախագծերն արդեն պատվիրել ենք: Խոսքը Գրիգոր Լուսավորչի փողոցի, փակ շուկայի մոտի, Ազատության պողոտայի («Լամբադա» կամուրջ) և Թամանցիների փողոցի գետնանցումների մասին է»,- նշում է Գրիգոր Հարությունյանը:

Առողջապահության առաջնային օղակը ևս ուշադրության կենտրոնում է: Պոլիկլինիկաները բուժսարքավորումներով վերազինման ծրագրին զուգահեռ՝ բուժկենտրոններում հիմնանորոգման ու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն: Այս տարի ծրագրում համայնքային 5 պոլիկլինիկա է ընդգրկված: Շուրջ 8000 քմ տարածք ունեցող թիվ 12 պոլիկլինիկան կվերանորոգվի փուլ առ փուլ: Այս տարի կլուծվի սանհանգույցների ու շենքի ողջ էներգամատակարարման խնդիրը, կփոխարինվեն կաբինետների դռները:

«Շենքը  30 տարեկան է: Այս տարիների ընթացքում, բացի պատուհանների փոխարինումից որևէ շինարարություն չի արվել: Ամեն ինչ միանգամից փոխել, մենք էլ ենք հասկանում, որ դժվար կլինի, բայց կարևորը մեկնարկը կտրվի»,- նշում է «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Արա Ներսիսյանը»,- ասված է հաղորդագրությունում: