Բուհերը զավթված են և պատրաստ չեն ինքնավարության․ Գևորգ Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.02.2020 | 16:33Բուհերը զավթված են, և առանց դրանք ազատագրելու հնարավոր չէ որևէ բարեփոխում իրականացնել կրթության ոլորտում։ Այս մասին Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ նշեց «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Գևորգ Ղուկասյանը։
«Ինչպես բազմաթիվ բուհերում, այնպես էլ մեր բուհում՝ Շիրակի պետական համալսարանում, կառավարման կրիզիս է: Սա խոսում է այն մասին, որ բուհերը պատրաստ չեն ինքնակառավարման»,- հայտարարեց Գևորգ Ղուկասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: