Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար. ՊՆ խոսնակ
Քաղաքականություն
24.02.2020 | 14:39ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է, որ Ադրբեջանը դիվերսիայի մասինայդ հեքիաթը հորինել է սեփական հանրության համար:
«Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար։ Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։
Դեռ ավելին. հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»,- գրել է ՊՆ խոսնակը: