Գրագողությունը պետք է արմատախիլ անել․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
24.02.2020 | 16:21Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն առաջարկում է Բարձրագույն կրթության և գիտության օրենքի անցումային դրույթում սահմանել պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական աշխատանքների ստուգումը: Այս մասին նա նշեց Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ:
«Քանի որ հեղափոխություն է, լուրջ պրոբլեմ ենք ունեցել և ունենք՝ կապված ակադեմիական բարեվարքության հետ, մասնավորապես, մի շարք գիտական կոչումներ և աստիճաններ ունեցող մարդկանց գիտական աշխատանքներում մի շարք այլ գիտական աշխատանքների հետ առասպելական, առեղծվածային կրկնությունների մասով, որը իրավաբանական լեզվով գրագողություն է ասվում: Այս ամբողջը պետք է արմատախիլ անել»,- նշեց Լևոն Բարսեղյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: