Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի

Լուրեր

23.02.2026 | 15:31
Հաշտության ուղին բարդ է՝ հաշվի առնելով, որ հայ 19  ձերբակալվածները գտնվում են Բաքվում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:19
Մեսին պարտությունից հետո փորձել է մտնել մրցավարների սենյակ
23.02.2026 | 15:10
Շուտով «Turkish Airlines»-ը ՀՀ կգա․ այն Երևան-Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունի. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
23.02.2026 | 15:00
Երևան-Աբովյան ճանապարհի վթարից տուժածներ կան// զարգացումներ՝ Աջափնյակում սպանության գործից․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 14:54
Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը․ ԿԸՀ
23.02.2026 | 14:45
Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի մասին․ Վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 14:31
Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում․ ՈՒՂԻՂ
23.02.2026 | 14:18
86-ամյա քաղաքացին որոնվում է որպես անհետ կորած
23.02.2026 | 14:16
Եվրաբասկետ-2029․ Հայաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակը
23.02.2026 | 14:10
Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը. Զելենսկի
23.02.2026 | 14:03
Սա նշանակում է բարձ մակարդակի կոռուպցիա. Հոկտանյանը` ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթվի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 13:55
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ երեքը
23.02.2026 | 13:46
Ինչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում
23.02.2026 | 13:37
Ուկրաինական ԱԹՍ-ները Թաթարստանում հարվածել են նավթի կայանի
23.02.2026 | 13:26
«Եթե հարց ունեն, թող գան, տեղս գիտեն»․ Տեր Օշինը՝ Ռուբեն Ռուբինյանի գրառման մասին
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Գործը վարույթ ընդունելու որոշման մեջ ասված է․ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Փիլոսյանը, ծանոթանալով Արթուր Վանեցյանի (ներկայացուցիչներ՝ Ա. Կիվիրյան, Լ. Սահակյան) կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին, Պ Ա Ր Զ Ե Ց Արթուր Վանեցյանը 10.02.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ «Դարեսկիզբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, հոդվածը հեռացնելուն և հերքման տեքստը հրապարակելուն պարտավորեցնելու, պատճառված ոչ գույքային վնասը փոխհատուցելու պահանջների մասին, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Աջափնյակ» նստավայր է մուտքագրվել և դատավոր Ա․Փիլոսյանին հանձնվել 13.02.2020 թվականին: Ծանոթանալով հայցադիմումին և կից փաստաթղթերին` գտնում եմ, որ դրանք ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին համապատասխան, հետևաբար հայցադիմումը անհրաժեշտ է ընդունել վարույթ: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Ո Ր Ո Շ Ե Ց Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ «Դարեսկիզբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, հոդվածը հեռացնելուն և հերքման տեքստը հրապարակելուն պարտավորեցնելու, պատճառված ոչ գույքային վնասը փոխհատուցելու պահանջների մասին, ընդունել վարույթ: Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ»:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին «Հայկական ժամանակ»-ում հրապարակվել էր «Պատիվ ունեմ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերնագրով հոդվածը, որտեղ նշվում էր, թե «Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:

Ավելի ուշ՝ Արթուր Վանեցյանի փաստաբանական թիմի անդամ Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ իրենք հերքման պահանջ և դրան կից հերքման տեքստ են ներկայացրել «Հայկական ժամանակ»-ին և, օրենքով սահմանված ժամկետում հերքումը չհրապարակելու դեպքում, համապատասխան հայց են ներկայացնելու դատարան։