Էջմիածնի բնակիչը կրակոցներ է արձակել համաքաղաքացու ու նրա 6-ամյա և 12-ամյա երեխաների ուղղությամբ. ՔԿ

Լուրեր

07.07.2026 | 16:35
Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի
07.07.2026 | 16:27
Էդվարդ Ասրյանն աշխատանքային այց է կատարել հատուկ բանակային զորամիավորում
07.07.2026 | 16:18
«Ալ Ահլին» ու «Կրասնոդարը» հաստատեցին Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը
07.07.2026 | 16:10
Viva-ն ձեռք է բերում Ovio-ն՝ ֆիքսված կապի և թվային ծառայությունների հարթակն ընդլայնելու նպատակով
07.07.2026 | 15:59
Ուկրաինական ԱԹՍ-ներն Ազովի ծովում հարվածել են ռուսական «ստվերային նավատորմի» 8 լցանավերի
07.07.2026 | 15:48
Թրամփը ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ նրան դիմավորել է Էրդողանը
07.07.2026 | 15:44
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 15:42
Ընտրակաշառքի գործով վարույթներ կան, տվյալներ՝ ոչ. իրավապահները չեն բացահայտում ձերբակալվածների թիվը
07.07.2026 | 15:31
2012 թ-ին ՊՆ-ի վաճառած հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր է ճանաչվել
07.07.2026 | 15:20
Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք չեն կարողանա բուսասանիտարական բեռներ արտահանել առևտրային քանակով․ ՍԱՏՄ
07.07.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ // Պայթյուն Դամասկոսում՝ Մակրոնի այցի ժամանակ․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 15:02
Ադրբեջանն ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների շարքում է
07.07.2026 | 14:51
Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն
07.07.2026 | 14:42
Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը 1-ին կիսամյակում ռեկորդային է եղել․ Պապոյան
07.07.2026 | 14:30
Հորմուզի նեղուցում հարվածից հետո հեղուկ գազ տեղափոխող լցանավը հրդեհվել է
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական, միջոցառումների արդյունքում բացահայտվել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության և սպանության փորձ կատարելու դեպքերի  հանգամանքերը:

«2020 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում Էջմիածնի բնակիչը համաքաղաքացուն ապօրինաբար դիտավորությամբ  կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող «ԱԿ-47» տեսակի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ և սպանել նրան։

Այնուհետև, նույն ինքնաձիգով սպանվածի կնոջը  ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել վերջինիս ու նրա 6-ամյա և 12-ամյա անչափահաս երեխաների  ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ սպանվածի կինը  երեխաների հետ մտնելով տուն, փակել է մուտքի երկաթյա դուռը և թաքնվել։

Առերևույթ հանցագործության առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանություն) 1-ին մասով,  34-104-րդ հոդվածի (Սպանության հանցափորձ) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով՝ Էջմիածնի բնակիչը ձերբակալվել է:

Կատարվում են մեծածավալ  քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նշված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: