ԱՀԿ աջակցությամբ սահմանային անցակետերի հզորացմանն ուղղված քայլեր են իրականացվել 

Լուրեր

10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
Բոլորը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ փետրվարի 18-20-ին գնահատվել են «Զվարթնոց» օդանավակայանի և դրա տարածքում գործող՝ պետական մի շարք կառույցների կարողությունները։

«Գործընթացի շրջանակում գնահատվել է նաեւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի հզորությունը։ Նպատակն է՝ ստանալ վերջնական պատկեր, թե որքանով են դրանք պատրաստ՝ արձագանքել առօրյա եւ արտակարգ իրավիճակների դեպքում։

Միջազգային առողջապահական կանոնների (ՄԱԿ) շրջանակներում երկրի հիմնական կարողությունների շարքում կարեւոր տեղ է զբաղեցնում սահմանային անցակետերի աշխատանքը՝ ուղղված հանրային առողջության տեսանկյունից կարեւոր իրադարձությունների պատշաճ կանխարգելմանը, հայտնաբերմանը եւ արձագանքմանը։

2016թ․ իրականացվել է միջազգային առողջապահական կանոնների հիմնական կարողությունների արտաքին համատեղ գնահատում, ինչի արդյունքում մասնագիտական խումբն առաջարկել է հզորացնել մի շարք կարողություններ, որոնց թվում նաև՝ սահմանային անցակետերը։

ԱՀԿ մասնակից պետություններին աջակցելու նպատակով սահմանային անցակետերում առօրյա և արտակարգ իրավիճակների դեպքում կարողությունները գնահատելու, զարգացնելու, ամրապնդելու և պահպանելու համար ԱՀԿ-ն մշակել է օդանավակայանների, նավահանգիստների և ցամաքային անցակետերի գնահատման գործիք։

2019-ի հուլիսին ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ գնահատման գործիքի արդյունավետ կիրառման նպատակով վերապատրաստում են անցել ՀՀ-ից 2 մասնագետ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը եւ ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ և ՄԱԿ ազգային համակարգող Լիլիթ Ավետիսյանը։