Չարաշահումներ հենաշարժողական խնդիրներ ունեցող շահառուներին աջակցող միջոցների տրամադրման գործընթացում․ Լոռու մարզի դատախազությունում քրգործեր են հարուցվել

Լուրեր

14.07.2026 | 14:42
Ռումինիա․ Էլինա Ավանեսյանը հաղթեց առաջին շրջանում
14.07.2026 | 14:37
Իրանի հետ լարվածության ֆոնին՝ Թրամփի վարչակազմն առանցքային հանդիպումներ կանցկացնի Իրաքի, Հորդանանի, Լիբանանի և Իսրայելի հետ
14.07.2026 | 14:16
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
14.07.2026 | 14:05
«Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար». փաստաբանն ահազանգում է, ԿԽՄԿ-ն տեսակցելու հնարավորություն չունի
14.07.2026 | 13:56
Հորմուզի նեղուցով անցնելիս նավը հրթիռային հարձակման է ենթարկվել
14.07.2026 | 13:47
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
14.07.2026 | 13:36
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
14.07.2026 | 13:28
Բրազիլիայի նախագահը հավաքականի ֆուտբոլիստներին քննադատել է հայրենիք չվերադառնալու համար
14.07.2026 | 13:20
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
14.07.2026 | 13:11
Էնդի Բերնեմը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդ
14.07.2026 | 13:03
Սևանում կմեկնարկի Seaside Startup Summit Armenia 2026-ը՝ ավելի քան 2000 մասնակցի ներգրավմամբ
14.07.2026 | 12:54
ՌԴ-ն հայտնել է Մոսկվայի մարզում ԱԹՍ-ներով խոշոր հարձակում կանխելու մասին
14.07.2026 | 12:47
Լրագրողի սկանդալային բացահայտումը․ UFC-ն ու Դանա Ուայթն իմացել են Քոնոր Մաքգրեգորի վնասվածքի մասին
14.07.2026 | 12:39
Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի
14.07.2026 | 12:30
Իրանը փրկել է օտարերկրյա բեռնանավի անձնակազմին Հորմուզի նեղուցում բախումից հետո
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակներում կատարվել են ուսումնասիրություններ՝ պետական հավաստագրերի հիման վրա շահառու՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրման, ինչպես նաև այդ ուղղությամբ պետական միջոցների նպատակայնության և արդյունավետության վիճակը պարզելու ուղղությամբ։

 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված և պատվիրատուի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա երկու կազմակերպություն պարտավորվել են պետական հավաստագրերի հիման վրա ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված կարգով շահառու անձանց տրամադրել պատշաճ որակի աջակցող միջոցներ, դրանք շահառուին տրամադրել՝ վերջինիս կարիքներին վերջնականապես հարմարեցնելուց, տրամադրելուց և նրա գրավոր համաձայնությունը ստանալուց հետո, սովորեցնել դրանք օգտագործելու ձևը՝ միաժամանակ ստանձնելով նաև պայմանագրով նախատեսված պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու պարտավորություն։

 

Մինչդեռ պարզվել է, որ այդ կազմակերպություններից մեկի իրավասու անձինք, ի սկզբանե խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակելու շահադիտական դրդումներով, մեկ միասնական դիտավորությամբ 2019թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին 3 շահառուների չեն հանձնել վերջիններիս պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, պետական հավաստագրերի գնին համարժեք վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ:

 

Եվ առանց դրանք տրամադրելու՝ կազմել, հաստատել և պատվիրատուին՝ նախարարությանը ներկայացրել են ծառայությունների դիմաց անկանխիկ փոխանցման համար հիմք հանդիսացող բովանդակությամբ կեղծ ստացականներ, հաշվետվություններ, հանձնման-ընդունման ակտեր, հաշիվ-ապրանքագրեր՝ այդ կերպ մոլորության մեջ գցելով պատվիրատուին:

 

Մյուս կազմակերպության իրավասու անձինք, դարձյալ օգտվելով նախարարության հետ կնքված պայմանագրի հնարավորությունից, նպատակ ունենալով խարդախությամբ զգալի չափերի գումարներ հափշտակել, ձեռք են բերել անորակ և շահագործման համար ոչ պիտանի աջակցող միջոցներ, որոնք 2019թ. մարտ-ապրիլ ամիսներին պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում տրամադրված պետական հավաստագրերի հիման վրա հատկացրել են 6 շահառուների: Այնուհետև շահառուներից, ինչպես նաև պատվիրատուից թաքցնելով աջակցող միջոցների անորակ կամ շահագործման համար ոչ պիտանի լինելու փաստը՝ կազմել, հաստատել և պատվիրատուին են ներկայացրել հիշյալ շահառուներին պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին համապատասխանելու վերաբերյալ ծառայությունների դիմաց անկանխիկ փոխանցման համար հիմք հանդիսացող, բովանդակությամբ կեղծ ստացականներ, հանձնման-ընդունման ակտեր, և այլ փաստաթղթեր՝ այդ կերպ մոլորության մեջ գցելով պատվիրատուին:

 

Արդյունքում կազմակերպությունների հաշվարկային հաշիվներին անհիմն փոխանցվել են զգալի չափերի գումարներ, որոնք ընկերությունների իրավասու անձանց կողմից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, խարդախությամբ հափշտակվել են:

 

Նկատի առնելով, որ ուսումնասիրություների արդյունքում ի հայտ են եկել պաշտոնեական դիրքն օգտագործելով խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության, ինչպես նաև  փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ վերոհիշյալ փաստերի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1․1-րդ կետի և  ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ:

 

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը։