ՀՅԴ ՀԵՄ-ը կենտրոնական վարչության նոր կազմ է ընտրել

Լուրեր

10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունից տեղեկացնում են, որ փետրվարի 22-23-ը Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 7-րդ պատգամավորական ժողովը, որին ներկա են եղել պատգամավորներ ՀՀ բոլոր մարզերից։

«Ժողովը մեկնարկեց հանդիսավոր բացման արարողությամբ, որին ներկա էին ներկայացուցիչներ ՀՅԴ Բյուրոյից, Գերագույն մարմնից, Բյուրոյին կից Երիտասարդական գրասենյակից և Նիկոլ Աղբալյան Ուսանողական միությունից, Արարատ հայրապետական թեմի երիտասարդաց միությունից, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ից, Հայաստանի պատանեկան միությունից, Լուսավոր Հայաստան,  Հայաստանի Հանրապետական, Քաղաքացու Որոշում, Ազատ Դեմոկրատներ կուսակցություններից,  Հայաստանի Երիտասարդական Կառավարությունից,  ՍԴՀԿ Տխրունի ուսանողական-երիտասարդական միությունից։

Պատգամավորական ժողովն իր աշխատանքները շարունակեց փակ դռների ետևում՝ անդրադառնալով ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության նախորդ երկու տարիների գործունեությանը, ՀՀ-ում տիրող իրավիճակին, հայկական պետությունների առջև ծառացած մարտահրավերներին և այդ մարտահրավերների հաղթահարման գործում երիտասարդների դերակատարությանը, աշխարհասփյուռ հայ երիտասարդների խնդիրներին։

Ժողովը քննեց և գնահատեց շրջանավարտ Կենտրոնական վարչության աշխատանքները։

Անդրադառնալով ՀՀ-ում տիրող ներկա իրավիճակին՝ ժողովը․

  • վերահաստատեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության վճռականությունը՝ շարունակելու ժողովրդավարական, ընկերվարական և ազգային գաղափարների հիմքի վրա արդեն իսկ նախաձեռնած գործընթացները քաղաքական-հասարակական դաշտում
  • ընդգծեց Հայաստանի ու Արցախի հանրապետություններում բնակվող, ինչպես նաև աշխարհասփյուռ հայ երիտասարդների միջև կապերի խորացման անհրաժեշտությունը
  • շեշտեց համահայկական երիտասարդական ներուժն ի շահ հզոր, ժողովրդավար, ընկերվար և միացյալ հայրենիքի կերտման օգտագործելու կարևորությունը

Ժողովն ամփոփվեց Կենտրոնական վարչության նոր կազմի ընտրությամբ»։