Վիեննայում Սումգայիթի և Բաքվի ջարդերի հիշատակին նվիրված քայլերթ և ցույց է կայացել

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցի և Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 22-ին Վիեննայում տեղի է ունեցել քայլերթ և ցույց Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կազմակերպել էր Ավստրիայի Հայ դատի հանձնախումբը:

Ցույցը մեկնարկել է Վիեննայի «Հոֆբուրգ» կայսերական պալատի մոտ՝ մասնակիցների կողմից գերմաներեն և անգլերեն լեզուներով Սումգայիթի և Բաքվի ջարդերը դատապարտող հայտարարություններով: Այնուհետև Հայաստանի, Արցախի և Ավստրիայի դրոշներով և Ադրբեջանին դատապարտող պաստառներով ցուցարարները շարժվել են դեպի Վիեննայի կենտրոնում գտնվող Սուրբ Ստեֆանի (Stephansplatz) հրապարակ: Ցուցարարները պաստառներ են բարձրացրել` «Մենք արդարություն ենք պահանջում Բաքվի և Սումգայիթի ջարդերի զոհերի համար», «Բաքվի և Սումգայիթի ջարդերը՝ անպատիժ հանցագործություն», «Ադրբեջանը մեղավոր է էթնիկական զտումների համար» և այլ կոչերով:

Բազմաքանակ անցորդներին, զբոսաշրջիկներին բաժանվել են թռուցիկներ, գրքեր և տեսաերիզներ՝ Սումգայիթում և Բաքվում հայերի դեմ իրականացված վայրագությունների, պետական մակարդակով հանցագործությունների քողարկման և Ադրբեջանի շարունակվող հայատյաց ու ռազմատենչ քաղաքականության մասին: