Նախկինում ունեցել ենք սուպերնախագահական մոդել. Մակունցը՝ կառավարման մոդելը չփոխելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմամբ՝ իշխանությունը չպետք է գնա երկրում կառավարման համակարգի շրջադարձային փոփոխության: Այս մասին նա ասել էր Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին այսօր հիշեցրինք, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը նախկինում քննադատում, երբ նախագահի լիազորությունները կրճատվել էին, իսկ վարչապետինը՝ ավելացել:

«Սերժ Սարգսյանը մտածում է, որ Արմեն Սարգսյանը կարող է մի օր լուրջ վերաբերվել երկրի գլուխը լինելու իր կարգավիճակին և ասում է՝ տղեք, դավայ, թևերը կտրեք: Ներման հարցը՝ նախագահը ո՞վ է, որ ների, ես կասեմ՝ կներեն: Իրեն ասել են, որ ինքը Բաղրամյան 26-ի նախագահականում չի նստելու, իրեն մի հատ եվրոռեմոնտ թազա կվարտիրա կտան, կասեն՝ այդտեղ նստի ու շարունակի ժպտալ, իսկ մենք կանենք փոփոխությունները»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք իրենց ընտրողներին հուսախաբ չեն անում, երբ իշխանության գալով՝ չեն կատարում այն փոփոխությունները, որոնք քննադատում էին, Լիլիթ Մակունցն ասաց. «Ցանկանում եմ ասել, որ Սահմանադրական փոփոխությունների փաթեթ է քննարկվելու, աշխատանքային խումբն արդեն ձևավորվել է, և այն հարցերը, որոնք մտահոգություն են առաջացնում, որոնք կարող ենք Սահմանադրության փոփոխությամբ լուծենք: Ինչ վերաբերում է կառավարման մոդելը փոխելուն, ես ուզում եմ ասել, որ նախկինում գործել է կիսանախագահական մոդել, բայց գործել է բացառապես սուպերնախագահական մոդել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան