Այս սուտը պետք է հանվի Սահմանադրությունից․ Ավետիք Իշխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.02.2026 | 23:36
Քարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. վնասվել են ավտոմեքենաներ
11.02.2026 | 23:19
ՀՀ փոխվարչապետը և Նորվեգիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
11.02.2026 | 23:01
Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը Ժնևից տեղափոխվելու է Բեռն․ ծախսվելու է 196 մլն դրամ
11.02.2026 | 22:50
Ալբանիայի AI նախարարը կարող է զրկվել իր դեմքից
11.02.2026 | 22:37
Ինչ է ենթադրում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, որում նաև կարևորվում է TRIPP-ը
11.02.2026 | 22:24
Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև
11.02.2026 | 22:09
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.02.2026 | 21:54
Ռուսաստանում WhatsApp-ը ամբողջությամբ արգելափակվել է
11.02.2026 | 21:40
Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան
11.02.2026 | 21:27
Էրդողանը որդուն նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ. Bloomberg
11.02.2026 | 21:13
Ով ավելի շատ շահեց․ Վենսի այցերը Երևան և Բաքու
11.02.2026 | 21:00
ԱՄՆ-ն ՀՀ-ին ԱԹՍ-ներ վաճառելով՝ ազդակ տվեց, որ իր ներդրումները պաշտպանելու է․ մեծացնում է անվտանգության աստիճանը․ Աննա Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 20:44
Թուրքիան տարածաշրջանում ձգտում է եղբայրության, այլ ոչ թե ազդեցության․ Էրդողան
11.02.2026 | 20:30
«Ստվերային գումարներ»․ Փաշինյանի նոր մեղադրանքը ՀԱԵ-ին, Մայր Աթոռը չի մեկնաբանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 20:13
Թադե Մարտիրոսյանը և Սուրեն Արզումանյանը կշարունակեն աշխատանքը բասկետբոլի Հայաստանի հավաքականներում
Բոլորը

«Անկախ դատական համակարգ և իշխանության տարանջատում հնարավոր է ունենալ խորհրդարանական կառավարման համակարգում։ 2015 թվականին ընդունված Սահմանադրությամբ անունով խորհրդարանական, բայց իրականում սուպերվարչապետական կառավարման համակարգ էր գծված, և նախագահի լիազորությունները փոխանցվեցին վարչապետին։ Գործող Սահմանադրությունը կարող է գալ իրական պառլամենտական համակարգի, եթե փոխվեն կարևոր մի քանի հոդվածներ»,- «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. քաղաքացիական հասարակության դիրքորոշումները» խորագրով հանրային քննարկմանը նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Ըստ իրավապաշտպանի՝ խորհրդարանը պետք է կազմված լինի 101 պատգամավորից, հանվի կայուն մեծամասնության դրույթը. «Այսօր խորհրդարանում կա բիզնեսմենը, որը իբրև թե հավատարմագրային կառավարման է տվել բիզնեսները։ Այս սուտը պետք է հանվի Սահմանադրությունից և բիզնեսմենը պետք է չլինի խորհրդարանում»։

Իշխանյանը կարծում է, որ փոփոխության է ենթակա կաև նախագահի ինստիտուտը. «Նախագահի ընտրությունը պետք է լինի շատ մեծ կոնսեսուսով։ Օրինակ՝ Գերմանիայում մասնակցում են բոլոր հողերի ներկայացուցիչները։ Մինչև 80% պետք է բարձրացվի նախագահի ընտրության շեմը»:

Նրա գնահատմամբ՝ դատարանների պորտալարը պետք է կտրվի գործադիր իշխանությունից: «Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին առաջադրում է կառավարությունը։ Սա պետք է հանել ընդհանրապես։ Կառավարությունը ՍԴ դատավորի առաջադրելու հնարավորություն պիտի չունենա»,- կարծում է իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան