Հայաստանը չի կարող թանկ հաճույք թույլ տալ, որ դեսպանները ոչինչ չանեն ու մնան պաշտոնի․ Հայկ Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ունենա՞լ նոր Սահմանադրություն, թե՞ փոփոխել գործող Սահմանադրությունը, ամեն դեպքում՝ ժողովուրդն է «այո» կամ «ոչ» ասելու այդ հարցին։ Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. քաղաքացիական հասարակության դիրքորոշումները» խորագրով հանրային քննարկմանը ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը։

«Խնդիրը հետևյալն է՝ ի՞նչ նպատակ է հետապնդում դա։ Այսօր թեև պառլամենտական համակարգ ունենք, այդուամենայնիվ, պատգամավորը կարող է լինել ոչ կուսակցական, ընտրվել մի քաղաքական ուժի կազմում ու ընտրվելով՝ մանդատը վայր դնել։ Իմաստը պետք է լինի հետևյալը. ընտրել այնպիսի համակարգ, որը կնպաստի քաղաքական համակարգի զարգացմանը։ Մեր կուսակցությունները անձակենտրոն են՝ կա անձ, կա կուսակցություն, չկա անձ, չկա կուսակցություն»,- ասաց նա:

Մարտիրոսյանի կարծիքով՝ դեսպաններին նոր պաշտոններում պետք է հաստատի խորհրդարանը. «Կարող են ասել՝ արտգործնախարարը գալիս է ԱԺ, պատգամավորները հարց են տալիս նրան ու բավարար է։ Դեսպաննները ներկայացնում են պետությունը։ Հայաստանն իրեն թանկ հաճույք չի կարող թույլ տալ, որ դեսպանները ոչինչ չանեն ու մնան պաշտոնի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան