Թավշյա հեղափոխությունը մերժել է ո՛չ միայն իշխանությանը, այլև՝ Սահմանադրությունը․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

«Սերժ Սարգսյանը փորձում էր կառավարման ժամկետը երկարացնել՝ առաջդրվելով վարչապետ, բայց հեղափոխությունը տեղի ունեցավ հիմնականում այն պատճառով, որ խորքային խնդիրներ էին կուտակվել։ Ինչպե՞ս գործեց Սահմանադրությունը, տվե՞ց լուծումներ քաղաքական իրավիճակի փոփոխության ժամանակ, ո՛չ չտվեց՝ աբսուրդ է պառլամենտական երկրում փոքրամասնության ներկայացուցչին ընտրել վարչապետ, աբսուրդ է, երբ քո Սահմանադրությունը կարգավորող նորմը պետք է աշխատեցվի, և դա ապահովվում է միայն ժողովրդի զանգվածային առկայության պայմաններում։ Սրանք փաստեր են Սահմանադրության անպիտանության մասին»,- «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. քաղաքացիական հասարակության դիրքորոշումները» խորագրով հանրային քննարկմանը ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Նա վստահեցնում է, որ կայուն մեծամասնության սկզբունքը մեկ կուսակցության կառվարմանն է միտված, սակայն ձևակերպված է քաղաքագիտական մանիպուլյացիայով: «Փորձեցին Հայաստանում կառավարելի ժողովրդավարության մոդել հորինել, բայց չանցավ»,- ասաց Սաքունցը։

«Այս Սահմանդրությունն անփոփոխելի է, որովհետև Սահմանադրության փոփոխության ցանկացած նախագիծ պետք է ստանա Սահմանադրական դատարանի եզրակացությունը։ Սա՝ ելնելով այն սկզբունքից, որ իշխանությունն անփոփոխելի է։ ՍԴ-ն ցանկացած պարագայում կարող է ասել՝ փոփոխությունը չի կարելի իրականացնել։ Թավշյա հեղափոխությունը մերժել է ոչ միայն իշխանությանը, այլ նաև Սահմանադրությունը։ Սա պետության զավթումն ապահովող Սահմանադրություն է։ Սա ճգնաժամային Սահմանադրություն է, որի հաղթահարման միակ տարբերակը վարչապետի սուբյեկտիվ կամքն է»,- ասաց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան