Վրաստանի նախկին վարչապետն ազատության մեջ է. Մերաբիշվիլին որոշել է քաղաքականություն վերադառնալ

Լուրեր

08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
Բոլորը

Վրաստանի նախկին վարչապետ, ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին ազատության մեջ է: Նա բանտում անցկացրել է 6 տարի 9 ամիս: Նա արդեն հայտարարել է, որ որոշել է վերադառնալ քաղաքականություն, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Մերաբիշվիլին նշել է, որ պայքարելու է իշխանության դեմ, սակայն չի նշել, թե ընդդիմադիր որ կուսակցության շարքերում է լինելու: Նշենք, որ բանտից դուրս գալիս նրան դիմավորել «Ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան» և մի շարք այլ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ և ակտիվիստներ:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր կողմնակիցներին, մտերիմներին, նրանց, ովքեր այստեղ են և նրանց, ովքեր սատարում են ինձ հեռվից: Նրանց աջակցությամբ և ապագայի հանդեպ հավատով ես պահպանել եմ ուժերս, էներգիաս, հույսն ու հավատը, որպեսզի շարունակեմ պայքարել՝ արդեն այս տարի այս ռեժիմին վերջ դնելու համար»,- լրագրողներին ասել է Մերաբիշվիլին:

Նա, սակայն, չի նշել, թե ում հետ է համագործակցելու:

«Ինչ վերաբերում է կուսակցությանը, ես այդ մասին հայտարարություն չեմ արել, քանի որ մեկուսացված էի, հեռու էի ընթացիկ գործընթացներից»,- ասել է Վանո Մերաբիշվիլին՝ հավելելով, որ կհանդիպի բոլորի հետ և դրանից հետո միայն որոշում կկայացնի:

Մինչև ազատազրկումը Վանո Մերաբիշվիլին նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղարն էր: 2017 թվականին, կուսակցության պառակտումից հետո, նա հրաժարվեց այդ պաշտոնից, և մի շարք փորձագետներ ենթադրում էին, որ նա կմիանա «Եվրոպական Վրաստան. շարժում հանուն ազատության» կուսակցությանը: