9 մլն ՀԴՄ նախորդ հունվարի համեմատ ավել է տպվել. Դավիթ Անանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

2018 թվականի մայիսի համեմատ՝ հունվարի 27-ի դրությամբ ավելացված աշխատատեղերի քանակը եղել է ավելի քան 87 հազար. դրանց մի մասը ստվերից է դուրս բերվել, մի մասն էլ նոր ստեղծված աշխատատեղեր են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հայտարարությանը, որ ներդրումների հարցում նվազում կա, Դավիթ Անանյանն արձագանքեց, թե կարծում է՝ Տիգրան Խաչատրյանն ասել է, որ մեզ գոհացնող ծավալներով ներդրումներ չեն արվում:

«Եթե մենք համարենք, որ մեզ գոհացնում է, այդ ժամանակ մեզ թոշակի գնալու ժամանակը կլինի, որովհետև ոչ մի բան չպետք է մեզ գոհացնի, որովհետև եթե մենք լավ ենք աշխատում, արդյունքներ ունենք, այդ արդյունքները պետք է համարենք ոչ բավարար: Եթե կան ներդրումներ, բայց դրանք մեր պատկերացրած ծավալները չեն, ուրեմն մենք պետք է ավելի լավ աշխատենք»,- ասաց նա:

Դավիթ Անանյանը նշեց, որ հարկեր հավաքելու համար կան ծրագրային ցուցանիշներ, այն, ինչ սահմանված է պետական բյուջեի մասին օրենքով, դրանք կատարելու և գերակատարելու համար առնվազն պետք է երեք գործոն:

«Առաջինը՝ տնտեսությունը պետք է աճի, երկրորդը՝ հարկային քաղաքականության առումով պետք է ունենանք լավ գործիքակազմ, և երրորդ՝ պետք է արդյունավետ հարկային վարչարարություն իրականացնենք: Բայց մենք չենք սահմանափակվում միայն երրորդով՝ ասելով, որ մենք որպես ՊԵԿ՝ պետք է միայն պատասխանատու լինենք արդյունավետ հարկային վարչարարությամբ, մենք պետք է դերակատարում ունենանք ցանկացած տեղ: Մենք հարկահավաքման գործընթացն էլ կազմակերպելիս այնպես պետք է անենք, որ տնտեսական աճին նպաստենք, մենք հարկային քաղաքականության գործիքակազմի մշակման, ընդլայնման, վերափոխման գործողություններին պետք է ակտիվ մասնակցենք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան