Բյուջեն կմնա «տոկոսի տակ». պետբյուջեից վճարվող տոկոսավճարները աճելու են գրեթե կրկնակի

Լուրեր

16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

2018թ.-ի պետական բյուջեից վճարվող տոկոսավճարները 2015թ.-ի համեմատությամբ աճելու են գրեթե կրկնակի` հասնելով 140 մլրդ դրամի:

Պետական բյուջեի բավականին մեծ կարևորություն ունեցող բաղադրիչներից մեկը, այն է` վճարվող տոկոսագումարները, գրեթե միշտ ուշադրությունից դուրս են մնում, սակայն դա բավականին լուրջ բեռ է բյուջեի համար և գրեթե հավասարվել է 156 մլրդ դրամի հասնող պակասուրդին, այսինքն` երկրի ներքին և արտաքին պարտքերի և տարբեր վճարումներին ուղղվող տոկոսագումարների չափով ստիպված ենք հսկայական միջոցներ ուղղել բյուջեից:

Աղյուսակ 1

ՀՀ պետական բյուջեից (2015-2018թթ.) վճարվող տոկոսավճարների չափը (մլրդ դրամ)

2015թ.-ին տոկոսավճարները կազմում էին 73.9 մլրդ դրամ, իսկ 2016թ.-ին գրեթե 100 մլրդ դրամի էին մոտեցել: Այս միտումները ոչ մի կերպ կանգ չեն առնում, ինչի արդյունքում բյուջեի վրա դրվող տոկոսավճարների բեռը ևս ամեն տարի ավելանում է: Պետք է նշել, որ դրանց փաստացի ցուցանշաններն ավելի մեծ են և շեղվում են պետական բյուջեում դրված ցուցանիշից, քանի որ պետական բյուջեի կատարողականում և՛ սովորաբար պակասուրդն է լինում պլանավորվածից ավելի շատ, և՛ պետական պարտքը: 

Գծապատկեր 1

ՀՀ պետական բյուջեից (2015-2018թթ.) վճարվող տոկոսավճարների չափը (մլրդ դրամ)

Դա կարելի է համարել նաև պարտքեր կուտակելու անհեռանկարային քաղաքականության արդյունք, իսկ թե մինչև ուր կարող է հասնել տոկոսավճարների աճը՝ դժվար է կանխատեսել, սակայն այն, որ դրա արդյունքում բյուջեն կարող է հայտնվել «տոկոսի տակ»՝  ակնհայտ է:

Եթե պետությունը դիտարկենք որպես փոքրիկ ընտանիք, ապա 4 տարվա ընթացքում վերջինիս համար այլ հավասար պայմաններում, օրինակ` բանկերին վճարվող տոկոսները կաճեին երկու անգամ:

Սովորաբար, տոկոսավճարները բաժանվում են ներքին և արտաքին բաղադրիչների: Ներքին տոկոսավճարներով պետական բյուջեից կարող են մարվել ներքին պարտքին ուղղված տոկոսները կամ բանկերի կողմից բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար հատկացվող միջոցների տոկոսները և այլն: Ներքին տոկոսավճարների աճը 2015-2016թթ. ընթացքում տատանվում է 35-36 մլրդ դրամի սահմաններում, սակայն 2017թ.-ին դրանք հասան 51.5 մլրդ դրամի, իսկ 2018թ.-ին կկազմեն 62.3 մլրդ դրամ: Շեշտը դնել և հենվել ներքին պարտքի ավելացման վրա՝ ինչ-որ առումով հիմնավորված է, քանի որ տոկոսավճարները մնում են երկրի ներսում, իսկ մյուս կողմից դրանք ունեն շատ ավելի բարձր մակարդակ, քան արտաքին տոկոսադրույքները: Այստեղ կա երկու տարբերակ, այն է` կա՛մ արտաքին աղբյուրներից գումարների ներգրավման խնդիր ունի բյուջեն, կա՛մ պարզապես դրա միջոցով սպասարկվում են ՀՀ բանկային համակարգի շահերը, քանի որ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման մեջ առևտրային բանկերի մասնաբաժինը բավականին մեծ է:  

Գծապատկեր 2

ՀՀ պետական բյուջեից (2015-2018թթ.) վճարվող ներքին  տոկոսավճարների չափը (մլրդ դրամ)

Արտաքին տոկոսավճարները կտրուկ աճ են արձանագրել 2016թ.-ի բյուջեում` հասնելով 62.9 մլրդ դրամի` նախորդ տարվա 38.7 մլրդ դրամի փոխարեն, իսկ 2018թ.-ին կհասնեն գրեթե 78.1 մլրդ դրամի: Այսինքն` կարելի է նկատել, որ արտաքին տոկոսավճարները կրկնակի ավելացել են, չնայած վերջին տարիներին փոքր-ինչ դանդաղել է աճի տեմպը:

  

 

Գծապատկեր 3

ՀՀ պետական բյուջեից (2015-2018թթ.) վճարվող արտաքին  տոկոսավճարների չափը (մլրդ դրամ)

Որդեգրել նման քաղաքականություն և շարունակել անշեղորեն ընթանալ տոկոսավճարներ ավելացնելու ճանապարհով՝ պարզապես անթույլատրելի է, քանի որ սկսում ենք հայտնվել մի շրջապտույտի մեջ, որտեղ յուրաքանչյուր եկեղ նոր սերունդ ավելի շատ պարտք է ունենալու և «սերունդների համերաշխության» սկզբունքը խախտվելու է: Ստացվում է՝ յուրաքանչյուր եկող նոր սերունդ Հայաստանում նման քաղաքականության արդյունքում ապրելու է ավելի վատ, քան նախորդը. ահա սա է այն ժառանգությունը, որը մեր սերունդներին թողնում են ներկայիս բյուջետային քաղաքականությունն իրականացնողները:

 

Թ. Միքայելյան