Մանդատների առևտրի մեջ մենք չենք մտնի. Վաշաձե

Լուրեր

04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
Բոլորը

«Մանդատների առևտրի մեջ մենք չենք մտնի»,- այսպես է անդրադարձել «Նոր Վրաստանի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հայտարարությանը, որի համաձայն, եթե ընդդիմությունը չվերադառնա բանակցությունների սեղան, ապա սա հստակ ազդանշան կլինի, որ ընդդիմությունը ապակառուցողական է և աջակցում է երկրում անկայունությանը. գրում է aliq.ge-ն:

Ինչպես լրագրողների հետ զրույցում է հայտնել Վաշաձեն, ընդդիմությունը մինչև հաղթանակը միասնական կլինի, իսկ գործողությունների ծրագիրը ապրիլի 4-ին նախատեսված մեծ հանրահավաքի ժամանակ կներկայացնեն:

«Մեր խաղաղ, ոչ բռնի բողոքը կշարունակվի, քանի որ նժարին դրված է Վրաստանի ապագան: Մենք չենք պատրաստվում ոչ մի քայլ ետ գնալ: Ապրիլի 4-ին բոլորս հավաքվում ենք Ռուսթավելիի պողոտայում, որտեղ ընդդիմությունը կհայտարարի գործողությունների ծրագիրը ընտրություններին մասնակցելու համար: Այդ ակցիային պետք է գան բոլորը, ում կոկորդին է հասել գործազրկությունը, սոցիալական վիճակը, ժողովրդավարական վիճակը և դատավորները, որոնք ոչ մի արժեք չունեն»,- հայտարարել է Վաշաձեն:

Ինչ վերաբերում է բանակցությունների սեղանին վերադառնալուն, Վաշաձեն հայտարարել է, որ հնարավոր չէ գնալ բանակցությունների, երբ մի ձեռքով բանակցում են, մյուսով՝ բռնում:

Հիշեցնենք, Վրաստանի իշխանությունը ընդդիմությանը առաջարկում էր ընտրական համակարգում փոփոխություններ կատարել՝ 77 համամասնական մանդատների քանակը ավելացնելով հասցնել մինչև 100-ի, իսկ մեծամասնական պատգամավորների քանակը նվազեցնել՝ հասցնելով 50-ի, սակայն ընդդիմությունը դեմ է այս առաջարկին: Փետրվարի 10-ին Վրաստանի գերագույն դատարանը որոշում կայացրեց Թբիլիսիի նախկին քաղաքապետ և ընդդիմադիր Գիգի Ուգուլավային ավելի քան 3 տարվա ազատազրկման դատապարտել, ինչից հետո որպես բողոքի նշան ընդդիմությունը լքեց իշխանության հետ բանակցությունների սեղանը: