Տեղի է ունեցել Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

Փետրվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

«Տիգրան Ավինյանը նշել է, որ հանձնաժողովում քննարկվելու են քաղաքաշինական խոշոր նախագծերը, խնդրահարույց նախագծերը, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրները ու դրանց հետ կապված առաջարկվող լուծումները:

Անդրադարձ է կատարվել չորս հիմնական թեմայի, որոնք էին «Հին Երևան» քաղաքաշինական կառուցապատման ծրագիրը, Երևանի 33-րդ թաղամասի ծրագիրը, Երևանի Կոնդ թաղամասի քաղաքաշինական «վերակենդանացման» ծրագիրը, շինարարական թույլտվությունների վիճարկման պատճառով կասեցված շինարարությունների հարցը:

«Հին Երևանի», Կոնդի ու 33-րդ թաղամասի ծրագրերի առաջընթացի ու առկա խնդիրների մասին ծավալվել է ակտիվ քննարկում: Որոշվել է «Հին Երևանի» ու 33-րդ թաղամասերի ծրագրերի աշխատանքները համակարգելու, դրանք արագացնելու ու առավել արդյունավետ կազմակերպելու համար նշանակել պատասխանատուներ: Իսկ Կոնդի թաղամասի ծրագրի համար կստեղծվի աշխատանքային խումբ, որը կստանա ու կուսումնասիրի թաղամասի զարգացման համար ներկայացված հեռանկարային հայեցակարգեր:

Առանձին անդրադարձ է կատարվել Երևանում շինթույլտվությունների վիճարկման պատճառով շինարարությունների կասեցմանը: Երևանի քաղաքապետը ներկայացրել է առկա իրավիճակը ու շինարարությունների կասեցման վիճակագրությունը: Որոշվել է հանձնաժողովում մանրամասնորեն ուսումնասիրել հարցը ու գտնել լուծումներ, որոնք նվազագույնի կհասցնեն անհարկի ու անհիմն վիճարկումները»,- ասված է հաղորդագրությունում: