ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման խնդիրները

Լուրեր

14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը մշակելու նպատակով ՀՀ վարչապետի 2020թ. հունվարի 30-ի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը:

«Նիստի ընթացքում քննարկվել են «Քրեական գործերի մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի» տեխնիկական առաջադրանքի և տեխնիկական մասնագրերի մշակման աշխատանքների կազմակերպական հարցերը, այդ փաստաթղթերի մշակման ժամանակացույցը։ Քննարկվել են համակարգի աշխատանքի տրամաբանության և ալգորիթմների հետ կապված մի շարք հիմնախնդիրներ՝ կապված դրա նպատակների, օգտատերերի և շահառուների շրջանակների, համակարգի հիմնական գործիքակազմի, ավտոմատացվող հիմնական գործընթացների, ինչպես նաև արդեն իսկ գործող այլ էլեկտրոնային համակարգերի հետ փոխգործելիության մեխանիզմների և հնարավորությունների հետ:

Նիստի ընթացքում ներկայացվել է համակարգի գործարկման համար հիմնարար նշանակություն ունեցող քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակման գործընթացը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել էլեկտրոնային նման համակարգերի գործարկման  միջազգային փորձառությանը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդհանուր գծերով ներկայացրել է ծրագրի իրականացման ուղղությամբ մինչ այժմ կատարված աշխատանքները։

Նիստին մասնակցել են ՀՀ դատախազության, ՀՀ փոխվարչապետի գրասենյակի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաև ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչները»,- ասված է հաղորդագրությունում: