Ամերիկյան ընկերությունը կմասնակցի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագծին

Լուրեր

24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
Բոլորը

Ամերիկյան «The Robbins Company» ընկերությունը կմասնակցի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագծին։ Այս մասին հայտնում է Նախարարության տեղեկատվության և հասարակայնության  հետ  կապերի բաժինը:

Այդ մասին այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում համագործակցության հուշագիր են ստորագրել Հայաստանում գրանցված և գործող «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ դուստր ընկերության՝ «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ն և խոշոր թունելների հորատման միջազգային մեծ փորձ ունեցող, հանրաճանաչ «The Robbins Company» ընկերությունը։ Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Հանդես գալով բացման խոսքով՝ Աշոտ Մանուկյանը նշել է. ««Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կարևոր քայլ է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ՝ ՀՀ կառավարության կողմից որդեգրած ռազմավարության համատեքստում։ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում այն փաստը, որ այդ քայլն արվում է ամերիկյան գործընկերների մասնակցությամբ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Դեբեդ Հիդրո» և «Ռոբինս» ընկերություններին՝ մեր երկրի էներգետիկ համակարգի և, ընդհանրապես, Հայաստանի տնտեսության համար բարձր կարևորություն ունեցող այս ձեռնարկման համար»։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը և անձնապես դեսպան Միլսին՝  երկու երկրների մասնավոր հատվածների ներկայացուցիչների միջև սկիզբ դրվող երկարատև համագործակցությանը գործուն օժանդակություն ցուցաբերելու համար։

-Այս տարի մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության հետ մեր դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, և ես չեմ կարող մտաբերել մեր 25-ամյա գործընկերության արդյունքների ավելի լավ խորհրդանիշ, քան այն նվաճումը, որ  այսօր տոնում ենք,- ասել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: -«Դեբեդ Հիդրո» և «Ռոբինս» ընկերությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-Հայաստան աճող համագործակցության օրինակ է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարար Աշոտ Մանուկյանին «Շնող» հիդրոէլեկտրակայանի ներդրումային հնարավորությունն ինձ անձամբ ներկայացնելու համար, ինչպես նաև շնորհավորել նրան մեր համատեղ ջանքերով և «Ռոբինս» համաշխարհային կարգի ամերիկյան ընկերության թունելային հորատող տեխնոլոգիան և սարքավորումները Հայաստան բերելու միջոցով այդ ծրագիրն իրականություն դարձնելու կապակցությամբ:

Ստորագրված հուշագրի համաձայն՝ ամերիկյան ընկերությունը ներդրում կկատարի «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ կանոնադրական կապիտալում՝ տրամադրելով «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով նախատեսված 22 կիլոմետր երկարությամբ ջրատար թունելի հորատման մեքենա՝ ապահովելով մեքենայի շահագործման համար տեղական կադրերի վերապատրաստման աշխատանքները, ինչպես նաև ցուցաբերելով տեխնիկական աջակցություն թունելի հորատման ողջ ընթացքում։

Հիշեցնենք, որ Լոռու մարզում 76ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին եռակողմ շրջանակային համաձայնագիրը հաստատվել է ՀՀ կառավարության օգոստոսի 10-ի թիվ 973-Ա որոշմամբ և ստորագրվել կառավարության, «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ (որպես կառուցող) և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի (որպես հովանավոր) միջև: Ավելի վաղ կառավարությունը հաստատել էր Դեբեդ գետի վրա «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նպատակահարմարությունը՝ ընդգրկելով ծրագիրը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ցանկում, ինչպես նաև ընդգծել էր կայանի կառուցման համար մասնավոր ներդրումների ներգրավման և ներդրողներին համապատասխան երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը՝ հանձն առնելով կիրառել պետություն-մասնավոր հատված համագործակցության տարբերակը։

«Շնող» ՀԷԿ-ի ծրագրի իրականացման արժեքը գնահատվում է շուրջ 150-190 մլն ԱՄՆ դոլար։