Աղքատության հաղթահարումը Գյումրիում շարունակում է անլուծելի խնդիր մնալ. աղքատ թաղամասերում մարդիկ ծայրահեղ ծանր վիճակում են ապրում

Լուրեր

03.03.2026 | 17:49
Նրանք ուզում են բանակցել, ես ասացի՝ «շատ ուշ է». Թրամփը՝ Իրանի մասին
03.03.2026 | 17:41
Պարոն Մամիջանյան, էդ մի բեմականացումը թարգեք, Թաթոյանը Ս․ Սարգսյանի կամակատար ՄԻՊ-ն է եղել․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 17:32
Իրանին հարվածների ֆոնին գազի և նավթի գները կտրուկ աճում են
03.03.2026 | 17:25
Ընտրությունները ՔՊ-ն արդեն կեղծում է․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 17:17
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
03.03.2026 | 17:13
Նվազագույն աշխատավարձը 95 հազար դրամ պետք է դառնա՝ միջազգային պարտավորությամբ․ Թադևոս Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 17:11
Իրանից Ադրբեջան 615 մարդ է տարհանվել
03.03.2026 | 17:09
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության իր պաշտոնակցի հետ
03.03.2026 | 17:00
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին
03.03.2026 | 16:48
Իսրայելում թուրք լրագրողներ են ձերբակալվել հրթիռային հարվածները լուսաբանելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 16:36
Զելենսկին օգնություն է առաջարկել իրանական ԱԹՍ-ների դեմ պայքարում՝ ՌԴ-ի հետ մեկամսյա հրադադարի դիմաց. Bloomberg
03.03.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
03.03.2026 | 16:22
Ռոնալդուն պատերազմի ֆոնին հեռացել է Սաուդյան Արաբիայից
03.03.2026 | 16:14
Լավրովը չի բացառում, որ Իրանի դեմ պատերազմը կհանգեցնի Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման
03.03.2026 | 16:03
Իսրայելը կոտրել է Իրանի ճանապարհային տեսախցիկների համակարգը՝ Խամենեիին լրտեսելու համար․ The Telegraph
Բոլորը

Գյումրին աղքատության ճիրաններում է, որի լուծման ելքերն ու ճանապարհները չեն երևում, պետության կողմից էլ այս խնդրի լուծման իրատեսական մոտեցում չկա: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը։

«Արտագաղթի ու հետերկրաշարժյան աղետի պատճառով, կառուցվածքային առումով առանձնացած, մեկուսացած թաղամասերով քաղաք կառուցելու պատճառով հարաբերությունների, շփման խնդիր կա և՛ քաղաքի ներսում, և՛ իշխանություն և հասարակության միջև: Անջրպետն այնքան է խորացել, որ աղքատ թաղամասերում մարդիկ մեկուսացած կյանքով են ապրում՝ ծայրահեղ ծանր վիճակում, անլուծելի պրոբլեմներով»,- ասաց Վահան Թումասյանը:

Նրա խոսքով՝ Գյումրիի պարագայում աղքատության հաղթահարման համար միայն սոցիալական ծրագրերի իրականացումն ու աշխատատեղերի ստեղծումը բավարար չեն, զուգահեռ պետք է լուծել նաև անօթևանության խնդիրը. աղքատությունն ու անօթևանությունն ամուր թելերով կապված են միմյանց։

«Պետք է լուծել նաև Գյումրիի աղքատ խավերի բնակարանային խնդիրը, քանի որ հնարավոր չէ պատկերացնել, որ քարուքանդ, ամբողջովին փտած, առնետներով լեցուն կացարանում մարդն ապրի ու չլինի աղքատ: Երկրաշարժից հետո այդ խնդիրը չկար, որովհետև հնարավոր էր տնակում ժամանակավորապես ապրել։ Մարդը  սպասում էր պետության կողմից բնակարանի փոխհատուցման, նաև աշխատանք ուներ, ասենք՝ մանկավարժ էր, բայց աղքատ չէր, պարզապես կացարանային խնդիր կար: Տարիների ընթացքում այդ մարդիկ կարողացան դուրս պրծնել կացարանային այդ ծանր պայմաններից, հիմա մնացել են նրանք, որոնք և՛ աղքատ են, և՛ անօթևան»,- նշեց Վահան Թումասյանը։

Ըստ Թումասյանի՝ «Շիրակ կենտրոնին» սոցիալական ծանրագույն պայմաններում ապրող մարդիկ պարբերաբար են դիմում տարբեր հարցերով։ Ձմռան ամիսներին  առաջնահերթը վառելափայտի խնդիրն է, հնարավորության սահմաններում աջակցում են:

«Ամեն օր մոտավորապես ստանում եմ միջինը 40-50 զանգ: Ձմռան այս ամիսներին խնդրում են փառելափայտ, սննդամթերք: 1000-ից ավելի ընտանիքի արդեն վառելափայտ ենք տրամադրել այս ձմռան ընթացքում: Հիմա շարունակում ենք բաժանել, տոննաներով սննդամթերք, հագուստ՝ միայն 8.000 վերարկու, 3.000 պայուսակ, գրենական պիտույքներ ենք բաժանել: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մեր գործընկերների օգնությամբ նաև 5 բնակարան ենք հանձնելու»,- ասաց Թումասյանը։

Անհատների ջանքերն այս հարցում կարևոր են, սակայն, ըստ Թումասյանի, առավել կարևոր է պետական աջակցությունն ու հստակ ծրագիրը, որն այս պարագայում չկա։ Նրա կարծիքով՝ իշխանությունները, գուցե, չեն էլ պատկերացնում խնդրի մասշտաբներն ու քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

Չնայած հեղափոխությունից հետո Գյումրիում որոշակի ծրագրեր իրականացվում են, մեծացել է պետական ուշադրությունը, հատկապես զբոսաշրջության ոլորտն է  զարգանում, ըստ մեր զրուցակցի՝ աղքատության ու անօթևանության խնդիրների լուծման ուղղությամբ գործնական քայլերը բացակայում են։

«Տուրիզմով խաբել, թե տուրիզմի զարգացմամբ հնարավոր է աղքատություն հաղթահարել, տնտեսությունը զարգացնել, դա հեքիաթ է: Գյումրիում, ասենք, տուրիստների քանակը որ ավելանում է, հնարավոր է՝ ազդի 50-60 մարդու վրա։ Գլոբալ հարց չի լուծվում։ Երբ տուրիզմը շատ է շեշտադրվում, դրանով փակում են մյուս թեմաները: Այսօր Գյումրիի համար կարևորը սոցիալական ծրագրերն են և աշխատատեղերի ստեղծումը»,- ասաց Վահան Թումասյանը։

Անօթևանության խնդրի լուծման ուղղությամբ որոշ աշխատանքներ տարվում են: Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը Շիրակի մարզում հաշվառել է 3.520 ժամանակավոր կացարան, որից միայն 2.871-ը՝ Գյումրիում: Շարունակվում է Գյումրիի տնակների էլեկտրոնային քարտեզագրումը։ Հավաքվելու է տնակներից յուրաքանչյուրի պատմությունը, որից հետո էլ հստակեցվելու են շահառուների աջակցության եղանակները։ Ըստ մեր զրուցակցի՝ ճիշտ կլիներ առաջին հերթին անօթևանների խնդիրը լուծել, հետո նոր ուսումնասիրություններ անել: Լուծման եղանակներն էլ վաղուց պարզ են։

«Նորից հաշվարկում, քարտեզագրվում է արվում, դա ո՞ւմ է պետք: Փաստացի հազարավոր անօթևան ընտանիքներ կան, կառուցենք, բնակարաններ տանք, հետո վերջում ուսումնասիրությունն անենք, թե ինչ մնաց։ Եթե մենք տարիներ շարունակ ուսումնասիրությամբ զբաղվենք, ժամանակ չի լինի գործ անելու: Վթարային շենքերը պիտի ամրացնել, մեկ-երկու շենք կառուցել և վաճառքի հանված այն բնակարանները, որոնք բնակվելու ենթական չեն, պետությունը գնի, նորոգի, ԲԳՎ-ի տարբերակով տրամադրի անօթևաններին։ Ինչ-որ նոր բան հայտնագործելու կարիք չկա»,- նշեց «Շիրակ կենտրոն»-ի նախագահը:

Գյումրիի անօթևանների խնդրի լուծման գործնական ծրագիր այս տարի, հավանաբար, չի իրականացվի, քանի որ օրակարգում այլ հարցեր կան։ Մասնավորապես, քննարկվում է Գյումրիի չորս վթարային շենքերի լուծման խնդիրը, նաև մեկնարկել է գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների բնակարանային խնդրի լուծման ծրագիրը։

Էմմա Չոբանյան