«Վարդագույն քաղաք Երևան»․ Ryanair-ը Երևանի մասին հոդված է հրապարակել

Լուրեր

02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ryanair ավիաընկերությունն իր կայքում «Վարդագույն քաղաք Երևան. հայկական մշակույթը, բարձրորակ խոհանոցն ու ուշագրավ պատմությունը» վերնագրով հոդված է հրապարակել։

Ավիաընկերության մեդիա թիմը վերջերս է Հայաստան ժամանել՝ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Հոդվածում ներկայացված են այցի առաջին տպավորությունները։

Մասնավորապես՝ խոսվում է Երևանի մշակութային ու ժամանցային վայրերի մասին։ Անդրադարձ է կատարվում նաև ազգային սննդի կետերին և քաղաքի հետաքրքիր վայրերին։

«Քայլելով Հայաստանի հիասքանչ մայրաքաղաք Երևանի լուսավոր փողոցներով, առաջին բանը, որ գրավում է, քաղաքի յուրահատուկ գույներն են։ Պայծառ վարդագույնով և մուգ շագանակագույնով ծածկված շենքերը հնի ու նորի համայնապատկեր են ստեղծում: «Վարդագույն քաղաք» անունը Երևանը ստացել է կարմիր հրաբխային քարից, որով կառուցվել են հնագույն շինությունները։ Դա Երևանին խորհրդավոր հմայք է տալիս»,- ասվում է հոդվածում։

Նշվում է նաև, որ Հայաստանն արագ զարգացող զբոսաշրջային ուղղություն է՝ իր պատմական վայրերով, ավանդույթներով, հետաքրքիր մշակույթով, սպորտաձևերով և  գիշերային աշխույժ կյանքով։

Հիշեցնենք, որ Ryan air լոուքոսթերը հայկական ավիաշուկա է մուտք գործել 2019-ի վերջին։ Արդեն 2020-ի հունվարից՝ ավիաընկերությունն ուղիղ չվերթներ է իրականացնում Երևանից Հռոմ և Միլան և Բեռլին։

Նելլի Մելքոնյան