Փետրվարի 17-ը ներառյալ ԱԺ պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել. ԿԸՀ

Լուրեր

21.05.2026 | 14:53
Քոնոր Մաքգրեգորը գնահատել է իր մարզավիճակը
21.05.2026 | 14:46
Հանդիպել ենք Դոնբասի և Լուգանսկի ղեկավարների հետ․ այցը եղել է հրապարակային․ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 14:30
Իսրայելցի նախարարը նվաստացրել է պաղեստինամետ ակտիվիստներին. մի շարք երկրներ դատապարտել և կանչել են Իսրայելի դեսպաններին
21.05.2026 | 14:18
Մերցն առաջարկում է Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամի հատուկ կարգավիճակ տրամադրել
21.05.2026 | 14:09
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան «ծնողական ժամից» օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:59
Նեյմարը վնասվածք է ստացել
21.05.2026 | 13:53
Պետական դավաճանը ամենաբարձրն է գոռում, որ իր ընդդիմախոսը դավաճան է․ Թևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:44
Իրանը քննարկում է ԱՄՆ-ի առաջարկը, Թրամփը հայտարարում է՝ խաղաղության բանակցությունները «սահմանագծին» են
21.05.2026 | 13:39
Ֆուտզալի Հայաստանի գավաթի եզրափակիչում գրանցվել է խոշոր հաշիվ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:31
Խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին
21.05.2026 | 13:27
«Սուրմալու»-ի ողբերգական դեպքի գործի քննությունը կվերսկսվի․ վարույթները միացվել են
21.05.2026 | 13:20
ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են
21.05.2026 | 13:10
«Բոլորին դեմ եմ»-ի ցուցակի 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել, 12-ն էլ կհայտնի
21.05.2026 | 13:04
Անդրանիկ Թևանյանի հրատապ ասուլիսը․ Փաշինյանը նրան մեղադրում է պետական դավաճանության մեջ․ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:58
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվարի 17-ը ներառյալ հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել։

Նման դեպքերում, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը կարող է դիմել  Կենտրոնական ընտրական հանձնաժողով` «ՈՉ» քարոզչության կողմ գրացվելու նպատակով:

Քաղաքացիների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել  2020 թվականի փետրվարի 18-ից: Դիմումը կարող է ներկայացվել աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00:

Գրությանը (դիմումին) կից ներկայացվում է «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումը՝ ստորագրված քաղաքացիների կողմից, և որոշումը ստորագրած «ՈՉ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները:

Մեկից ավելի գրություններ (դիմումներ) ստացվելու դեպքում դրանք քննարկվելու են` ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելու հերթականության: