ՀԺԿ-ն կողմ է սահմանադրական փոփոխության առաջարկին
Քաղաքականություն
17.02.2020 | 17:10Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«ՀԺԿ-ն նպատակահարմար է համարում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հանրաքվեի միջոցով և կողմ է ԱԺ-ի կողմից ներկայացված սահմանադրական փոփոխության առաջարկին:
Միևնույն ժամանակ՝ նկատի ունենալով, որ սահմանադրական հանրաքվեները մեր երկրում մշտապես կեղծվել են, ՀԺԿ-ն անհրաժեշտ է համարում նոր Սահմանադրության ընդունումը»: