Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայունացման միտում ունի. ՀՀ ԱՆ

Լուրեր

31.08.2026 | 13:26
ԿԲ փոխնախագահը դիվանագետներին ներկայացրել է ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումներն ու աճի դինամիկան
31.08.2026 | 13:25
Լարված իրավիճակ Շենգավիթում. թաղապետարանը փորձում է բնակելի տնակ քանդել. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 13:20
Թենիսիստ Առնո Ավետիսյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
31.08.2026 | 13:15
ՇՄԱԳ-ը՝ նոր կանոններով․ ինչ է փոխվում բնապահպանական փորձաքննության գործընթացում
31.08.2026 | 13:15
Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 13:10
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարածքում
31.08.2026 | 13:04
Փաշինյանն ու Մոդին քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության խորացումն ու TRIPP նախագիծը
31.08.2026 | 12:56
Բիշքեկում քիչ անց Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի կունենա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 12:55
ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել Ադրբեջանում պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
31.08.2026 | 12:51
Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
31.08.2026 | 12:46
«2001-ին ձեռք է բերել, բայց վաճառել է 2021-ին». փաստաբանը մանրամասներ հայտնեց Քոչարյանների գործից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 12:38
Ալիևը ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու ՇՀԿ միջոցառումներին
31.08.2026 | 12:30
Նեպալի ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 900-ը, շուրջ 4800-ն անհետ կորած է համարվում
31.08.2026 | 12:21
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
31.08.2026 | 12:10
Փաշինյան-Պուտին հանդիպում կլինի // Հորդառատ տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ ԱՆ-ից տեղեկացնում են, որ շարունակելով գրիպի և սուր շնչառական վարակների օրական մշտադիտարկումը` պետք է նշել, որ այս պահի դրությամբ դիտվում է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նվազում:

«Սուր շնչառական վարակներով պոլիկլինիական դիմելիությունը՝ համեմատելով նախորդ ուրբաթ (14.02.2020թ.) օրվա հետ նվազել է 1,4 անգամ, իսկ համեմատած նախորդ երկուշաբթվա (10.02.2020թ.) հետ՝ 1,2 անգամ:

Իրավիճակի կայունացում դիտվում է սուր շնչառական վարակներով և հետգրիպային բարդություններով հոսպիտալացումներում, չնայած այն հանգամանքին, երբ Երևան քաղաքի մանկական հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված: Համաճարակաբանական վերլուծությունների տվյալները փաստում են, որ հոսպիտալացված երեխաների 65-75%-ը մանկահասակ երեխաներն են, ովքեր, որպես ռիսկի խումբ, պետք է պատվաստվեն գրիպի դեմ:

Կրկին հիշեցնենք, որ գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռևս չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:

Ինչ վերաբերում է կրթական հաստատություններում առկա իրավիճակին, ապա այսօրվա դրությամբ նշված կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հիվանդացությւնը կազմում է 7,1%: Վերջինս բացատրվում է այն հանգամանքով, որ ձեռնարկված «համաճարակաբանական ֆիլտրի» արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ, իսկ նրանց տվյալները տրամադրվում են պոլիկլինիկական կազմակերպություններին՝ անհրաժեշտ խորհրդատվություն և բուժում ապահովելու համար:  Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններ հնարավորության սահմաններում բացառելու համար «համաճարակային ֆիլտրի» աշխատանքները կրելու են շարունական բնույթ:

Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների այսօր   հանրապետությունում շարունակվում է Ա H1N1 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝  Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում է.

  • պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համահունչ,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք անձնական հիգիենային»: