#Քարոզարշավ օր 1. «Այո»-ն ու «Ոչ»-ը լուռ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.02.2026 | 23:36
Քարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. վնասվել են ավտոմեքենաներ
11.02.2026 | 23:19
ՀՀ փոխվարչապետը և Նորվեգիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
11.02.2026 | 23:01
Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը Ժնևից տեղափոխվելու է Բեռն․ ծախսվելու է 196 մլն դրամ
11.02.2026 | 22:50
Ալբանիայի AI նախարարը կարող է զրկվել իր դեմքից
11.02.2026 | 22:37
Ինչ է ենթադրում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, որում նաև կարևորվում է TRIPP-ը
11.02.2026 | 22:24
Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև
11.02.2026 | 22:09
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.02.2026 | 21:54
Ռուսաստանում WhatsApp-ը ամբողջությամբ արգելափակվել է
11.02.2026 | 21:40
Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան
11.02.2026 | 21:27
Էրդողանը որդուն նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ. Bloomberg
11.02.2026 | 21:13
Ով ավելի շատ շահեց․ Վենսի այցերը Երևան և Բաքու
11.02.2026 | 21:00
ԱՄՆ-ն ՀՀ-ին ԱԹՍ-ներ վաճառելով՝ ազդակ տվեց, որ իր ներդրումները պաշտպանելու է․ մեծացնում է անվտանգության աստիճանը․ Աննա Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 20:44
Թուրքիան տարածաշրջանում ձգտում է եղբայրության, այլ ոչ թե ազդեցության․ Էրդողան
11.02.2026 | 20:30
«Ստվերային գումարներ»․ Փաշինյանի նոր մեղադրանքը ՀԱԵ-ին, Մայր Աթոռը չի մեկնաբանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 20:13
Թադե Մարտիրոսյանը և Սուրեն Արզումանյանը կշարունակեն աշխատանքը բասկետբոլի Հայաստանի հավաքականներում
Բոլորը

Այսօրվանից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, մինչև ապրիլի 3-ը «Այո»-ն ու «Ոչ»-ը պիտի համոզեն ընտրողներին գնալ ընտրատեղամասեր։

«Այո»-ի նպատակը Հրայր Թովմասյանին ու ՍԴ 6 անդամներին հեռացնելն է, «Ոչ»-ինը՝ նրանց մնալը։ Այսօր, սակայն, թե՛ «Այո»-ի ու թե՛ «Ոչ»-ի շտաբների անդամները որոշել են չխախտել քաղաքացիների քաղաքական անդորրը։ Այսօրվա համար ոչինչ նախատեսված չէ։

Նախ՝ «Այո»-ի մասին։ Սահմանդրական դատարանի նախագահին ու 6 անդամներին պաշտոնից հեռացնելու գոծընթացի համար իշխանությունը 5 միլիոն դոլար կծախսի։ Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրված հեղափոխական «Իմ քայլը» հայտնի երգի հեղինակ-կատարող Հայկ Ստվերը դարձյալ Փաշինյանի խոսքերով կգրի քարոզարշավի երգը, իսկ լոգոն ու կարգախոսը մրցույթով կորոշվի, հաղթողին «Այո»-ի շտաբը խոստանում է 1-ից մինչ 3 միլիոն դրամ։

«Այո»-ի շտաբը կգլխավորի Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Երևանում աշխատանքները կհամակարգի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը, մարզերում՝ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը։

«Այո»-ի շտաբից տեղեկացանք, որ արդեն իսկ բազում դիմումներ են ստացել բրենդինգի մրցույթի համար, հաղթողին կընտրեն փետրվարի 25-ին։ Ինչ վերաբերում է «Ոչ»-ին, ապա խորհրդարանական ընդդիմությունը զերծ մնաց «Ոչ»-ի շտաբ ձևավորելուց։ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտնեցին՝ որ իրավական գործընթացը իրենց մասնակցությամբ չեն լեգիտիմացնի։ «Ոչ»-ի «սուրբ» տեղը, սակայն, դատարկ չմնաց։ Այն զբաղեցնելու հայտ ներկայացրին 100-ից ավելի իրավաբաններ՝ հանդես գալով քաղաքացիական նախաձեռնությամբ։ Սակայն նրանք էլ դեռ նախապատրաստական փուլում են։

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը factor.am-ին ասաց, որ ԿԸՀ-ում գրանցվել կարող են վաղվանից սկսած։ Օրն ու ժամը, թե երբ են գնալու, դեռ հստակ չգիտեն։ Մնացած անելիքների մասին, այսօր մի լավ քննարկելուց հետո հայտարարություն կտարածեն։

Արտախորհրդարանական ուժերից ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն քաղաքացիներին կոչ են արել բոյկոտել ու չմասնակցել, իրենց ձևակերպմամբ, հակասահմանադրական գործընթացներին։

Իշխանությանը Սահմանադրության մեջ մեկ դրույթի փոփոխության և դրանով ՍԴ նախագահից ու 6 անդամներից ազատվելու համար անհրաժեշտ է շուրջ 650 000 քվե։

Այստեղ, սակայն, ուշագրավ է, որ 2018-ին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է շուրջ 885 հազար քվե։ «Իմ քայլ» խմբակցությունում հիմա էլ վստահ են, որ շռնդալից հաղթանակ են տանելու։ Արդյունքները պարզ կլինեն ապրիլի 5-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան