Վրաստանում վաղը խորհրդարանի մոտ ընդդիմությունը բողոքի ակցիա կանցկացնի

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

«Նոր Վրաստանի» առաջնորդ Գիորգի Վաշաձեի հայտարարությամբ, վաղը՝ փետրվարի 18-ին գլխավոր դատախազի թեկնածու Իրակլի Շոթաձեի լսումներին զուգահեռ ընդդիմությունը խորհրդարանի մոտ բողոքի ակցիա կանցկացնի. գրում է aliq.ge-ը:

«Վաղը մենք կանցկացնենք խաղաղ ցույց, որը կսկսվի ժամը 10:00-ին: Մենք խոստացել ենք, որ «Վրացական երազանքը» ոչ մի կարևոր որոշում խաղաղ և հանգիստ չի կայացնելու: Հանրությանը պետք է հիշեցնենք՝ Շոթաձեն սովորական ծառա կլինի «Երազանքի» այն ռեժիմին, որը ստեղծվել է երկրում: Եթե մենք սիրում ենք մեր երկիրը, եթե կարծում ենք, որ այս գործընթացը սխալ է ընթանում, ուրեմն պետք է գնանք ակցիայի․ խաղաղ բողոքը մեր սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն է»,- հայտարարել է Վաշաձեն:

Հիշեցնենք, այսօր խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի նիստին պատգամավորները կլսեն գլխավոր դատախազի թեկնածու Իրակլի Շոթաձեին: Վաղը Շոթաձեն կներկայանա խորհրդարանի լիագումար նիստին: