Սպառնալիքներով ու ագրեսիվ քարոզարշավ կլինի, նոր կալանավորումների սպասենք․ Ավետիք Իշխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 01:05
ԱԱ-2026․ Երեք կարմիր քարտ ու տանտերերի հաղթանակ՝ բացման խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 01:02
Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ողջ իրավական գործիքակազմը. Իվետա Տոնոյան
12.06.2026 | 00:20
Ինչ է սահմանում ԸՕ-ն առանձին տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում․ ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե, եթե վերաքվեարկություն չլինի
11.06.2026 | 23:30
Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող շախմատիստների ԱԱ-ի առաջատարների թվում է
11.06.2026 | 23:19
ԱԱ-2026-ի առաջին գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 23:16
Սյունիքի 35/65 տեղամասի քվեարկությունը ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց
11.06.2026 | 22:59
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 ընտրատեղամասի արդյունքները. ՔՊ-ն այնտեղ 630 քվե էր ստացել, «Ուժեղ Հայաստանը»` 222
11.06.2026 | 22:48
Ռուս-ուկրաինական պատերազմում կռված ադրբեջանցիները դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման
11.06.2026 | 22:34
Ո՞ւմ օգտին են փոխվում թվերը․ վաղը կավարտվի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 22:32
Մեքսիկայում կայացավ ԱԱ-2026-ի բացումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 22:17
Ժոզե Մոուրինյուն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
11.06.2026 | 22:14
ՀԱԿ-ը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից. հայտարարություն
11.06.2026 | 21:58
Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար
11.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.06.2026 | 21:30
Պուտինը պարտվել է այս ընտրություններում, ինչը շոկ է եղել․ լեգիտիմությունը չեն կարող կասկածի տակ դնել․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօրվանից սկսվել է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը։ Եթե քաղաքացիները կողմ արտահայտվեն, ՍԴ-ի նախագահ Հրայր Թովմասյանն ու 6 անդամները կհեռանան։ Իշխանությունից հիմնավորում են՝ ընտրել են ամենաժողովրդավար ձևը՝ քաղաքացիները կորոշեն՝ ինչպիսի Սահմանադրական դատարան են ցանկանում։

Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, սակայն, չի ընդունում, որ ժողովրդի կարծիք հարցնելը ժողովրդավարության միջոց է: «Եթե մենք ժողովրդի դատին հանձնենք զանազան հարցեր, համոզված եմ՝ այդ հարցերը կստանան ոչ քաղաքակիրթ պատասխաններ, օրինակ՝ դնենք հանրաքվեի խոշտանգումների արգելքը հանելու հարցը։ Բազմաթիվ քննարկումներից համոզվել եմ, որ հասարակության մեծ մասը կողմ կլինի խոշտանգումներ կիրառելուն՝ տարբեր բացատրություններով։ Եթե հանրաքվեի դնենք անկախության հարցը՝ անվտանգության տեսանկյունից, միավորվել ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հետ, ապա համոզված եղեք՝ դրական արդյունք կլինի։ Բազմաթիվ հարցեր կարող եմ բերել, որ հանրաքվեի դնելով կարող ենք տխուր պատկեր ունենալ։ Ժողովրդավարություն չի նշանակում ամեն հարցով ժողովրդի կարծիք հարցնել»,- ասաց իրավապաշտպանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի բացարձակ իշխանություն հաստատել․ «Եվ այդ բացարձակ իշխանություն հաստատելու համար մնում է միայն, որ Սահմանադրական դատարանը լիարժեք իրեն ենթարկվի, իսկ մնացած դատավորների մասին նա ասաց, որ նրանք սկսել են նորմալ աշխատել»։

Խոսելով հանրաքվեի՝ սպասվելիք քարոզարշավից, և այն հանգամանքից, որ «Ոչ»-ի ճամբարն այսօր ապաքաղաքականացվել է՝ քաղաքական ուժերը անտեսել են պայքարի այդ մեթոդը, Ավետիք Իշխանյանն ասաց․ «Ես արդեն պատկերացնում եմ՝ ինչպիսին կլինի քարոզարշավը՝ կլինի բավականին ագրեսիվ, սպառնալիքներով հագեցված իշխանության կողմից, և քանի որ հասարակությունը պահանջում է «նախկին կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչներին դատել», ես չեմ բացառում նոր կալանավորումներ»։

Բայց թե ում նկատի ունի Ավետիք Իշխանյանը, չցանկացավ բացել «թեկնածուների» շրջանակը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան