Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը՝ փետրվարի 19-21-ը

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ս/թ փետրվարի 19-21-ը կազմակերպում է ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը, որին իրենց մանկապատանեկան հավաքածուներով կմասնակցեն ՀՀ 10-ից ավելի հրատարակչություն և գրատուն, այդ թվում՝ «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Արևիկ», «Մարի», «ՋիԷսԷմ» և այլն, ինչպես նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնը պարսկերեն հավաքածուով:

Տոնավաճառին զուգահեռ գրադարանում կիրականացվի միջոցառումների ծրագիր. պաշտոնական բացումը՝ փետրվարի 19-ին՝ ժամը՝ 14:00-ին:

Տոնավաճառի նպատակն է մանուկների և պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ և հանրությանն իրազեկել մանկապատանեկան գրքի նորություններին:

Նախատեսվում են նաև հանդիպումներ և ինտերակտիվ քննարկումներ 2019 թ.-ի Մանկապատանեկան գրողների և նկարազարդողների մրցույթի մրցանակակիրների և երեխաների մասնակցությամբ, գրադարանի տարվա լավագույն ընթերցողների պարգևատրումներ, տարվա հոբելյարներին նվիրված կինոդիտումներ: Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայագրել հայ զինվորին:

Ամփոփումը՝ փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի միջազգային օրը: