Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեյի հետ Ադրբեջան պետություն չկար. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 10:52
ԵՄ առաքելությունը նախազգուշացրել է Կարմիր ծովում հուսիների նոր սպառնալիքի մասին
29.03.2026 | 10:15
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտում հաղթել է Ջորջիո Պուլասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 10:12
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
28.03.2026 | 23:47
ՔՊ քվեարկություն․ առաջատար 10-յակը և ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն
28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
28.03.2026 | 18:00
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 17:51
0% կանխավճար և նոր հնարավորություններ․ Ամերիաբանկի առաջարկները` TOON EXPO-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 17:41
Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ ՆԳՆ
Բոլորը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Քննարկմանն Ալիևը հավաքվածներին ներկայացրեց, թե իբր Ղարաբաղն ու Երևանը ադրբեջանական տարածքներ են եղել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նրան։

«Երբ հայոց արքա Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի զորավար Պոմպեյի հետ, Ադրբեջանը չկար քարտեզի վրա, ուստի չեմ կարծում, որ պետք է այդքան հեռուն գնալ»,– ասաց նա։

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Ղարաբաղի թեմային և նշեց, որ այդ հարցում չի համաձայնվի Ալիևի հետ։

«Կովկասյան բյուրոն որոշում էր կայացրել, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս։ Դրանից հետո Ստալինի անձնական նախաձեռնությամբ Մոսկվայում այն փոխվեց, և դա կարծես դավ էր Ստալինի, Լենինի և Աթաթուրքի միջև։ Ղարաբաղը չի եղել Ադրբեջանի կազմում, այն մտցվել է Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ»,– ասաց նա։
ՀՀ վարչապետը շեշտեց` Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել այնպես, ինչպես դուրս է եկել Ադրբեջանը։