Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սկինասի հետ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սկինասի հետ:

«Շնորհավորելով պարոն Սկինասին ԵՄ նոր մանդատի ստանձնման կապակցությամբ` նախարար Մնացականյանը նրան մաղթեց նորանոր հաջողություններ Եվրոպական մայրացամաքի համար կարևորագույն խնդիրների՝ միգրացիայի կառավարման և երիտասարդությանն աջակցության  պատասխանատու առաքելությունում:

Կողմերն անդրադարձ կատարեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունների հագեցած օրակարգին ու բարձր գնահատեցին գործընկերության առկա մակարդակը: Նախարար Մնացականյանը շեշտեց ԵՄ Հանձնաժողովի ու Արտաքին գործողության եվրոպական ծառայության հետ առավել սերտորեն համագործակցության պատրաստակամությունը:

Միգրացիայի ու ազատ տեղաշարժի խնդիրների շուրջ քննարկման համատեքստում ԵՄ հանձնակատարն օրինակելի համարեց Հայաստան-Եվրամիություն վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերով հանձնառությունների իրականացման հարցում Հայաստանի համագործակցությունը։

Նախարար Մնացականյանն առանձնահատուկ կարևորեց մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ նշելով, որ գործընթացի ազատականացումը հնարավորություն կընձեռնի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդման համար։

Մարդկանց միջև շփումների ակտիվացման և աշխուժացման համատեքստում զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծեցին երիտասարդության աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում: