Ռուսաստանը թուրք ազգայնական գործչին հորդորել է խուսափել սադրիչ հայտարարություններ անելուց

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն անթույլատրելի է համարում Թուրքիայի «Ազգայնական կուսակցության» ղեկավար Դևլեթ Բահչելիի սադրիչ հայտարարությունները մի քանի օր առաջ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ. գրում է ermenihaber-ը:

Բահչելին կոշտ հայտարարությամբ մեղադրել էր Ռուսաստանին թուրք զինվորների մահվան մեջ, որոնք առանց ռուսական կողմին տեղյակ պահելու առաջ էին շարժվել, ինչի հետևանքով էլ ընկել էին Սիրիայի կառավարական ուժերի հրետակոծության տակ։

«Մենք ապշած ենք Դևլեթ Բահչելիի հայտարարություններից։ Նա փորձել է Ռուսաստանի և Սիրիայի կառավարության  վրա բարդել թուրք  զինվորների մահը։ Կոչ է արել Թուրքիայի իշխանություններին վերանայել ռուս-թուրքական հարաբերությունները։

Այն դեպքում, երբ Սիրիայի հյուսիս-արևմտյան մասում դեռ տիրում է լարվածությունը, հորդորում ենք դրսևորել զսպվածություն ու առավել ևս խուսափել սադրիչ մեկնաբանություններ անելուց, որոնք ոչ մի կերպ չեն նպաստի կառուցողական երկխոսությանը», ասվել է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։

​Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ անընդունելի և անթույլատրելի է Իդլիբում տեղի ունեցածի վերաբերյալ շահարկումներ անելը: