Ոստիկանությունը հայտնում է Երևանի համայնքին 25 մլն դրամ վնաս պատճառելու դեպքի բացահայտման մասին

Լուրեր

14.07.2026 | 20:42
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
14.07.2026 | 20:30
«Հոգով հարուստ» մարդը․ դատարանը Գագիկ Բեգլարյանի գործով առաջին վճիռն է կայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 20:22
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը
14.07.2026 | 20:10
Սյունիքի մարզի Հացավան և Աշոտավան գյուղերում 36 ժամ ջուր չի լինի
14.07.2026 | 20:00
Ծառուկյանի ձերբակալմամբ՝ պարալիզացվել է ՀՀ տնտեսության մեծ հատված․ անգործ մնացին անգամ ՔՊ-ին ընտրած մարդիկ․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 19:49
«Կոմիտաս պարկ»-ի բնակարանների գազիֆիկացումը պետք է իրականացվի առանց լրացուցիչ վճարի․ հանձնաժողովի որոշում
14.07.2026 | 19:38
Թուրքիայի դատարանը Նեթանյահուի կալանքի օրդեր է տվել
14.07.2026 | 19:26
Բաքվի վերաքննիչ դատարանում փաստաբանները խնդրել են արդարացնել Դավիթ Մանուկյանին
14.07.2026 | 19:15
Հայրս մահից է պրծել. հրդեհ՝ «Թումանյան շաուրմա»-ի ծխատարի պատճառով․ բնակիչների ահազանգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 19:09
Բուլղարիան հայտարարել է Ուկրաինային աջակցող «կամավորների կոալիցիայից» դուրս գալու մասին
14.07.2026 | 19:00
Փաշինյանն ուղիղ ասել է՝ Ծառուկյա՛ն, կոտրելու եմ քո բիզնես-ողնաշարը․ սա քաղաքական պրոցես է, ոչ թե իրավական․ Դավիթ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 18:49
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն
14.07.2026 | 18:32
«Վարչական դատարանը չի ընդունել «Տաշիր Կապիտալ»-ի հայցը՝ ՀԷՑ-ի 70% բաժնեմասի օտարման վերաբերյալ»
14.07.2026 | 18:19
Սևանի ափին գտնվող 2.5 հա հողատարածքը վերադարձվել է պետությանը. այն վարձակալել էր Կարապետ Գուլոյանը
14.07.2026 | 18:10
Քաղցրաշենում 13-ամյա աղջիկ է մահացել // Հայ գերիների վերաբերյալ համաժողով Բրյուսելում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ոստիկանությունը բացահայտել է Երևանում շինարարական աշխատանքների իրականացման հետ կապված 25 մլն դրամից ավելի վնաս պատճառելու դեպք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի ընկերություն 2015-ից 2017 թվականների ընթացքում կապալի և ծառայությունների մատուցման մի շարք պայմանագրեր է կնքել Երևանի քաղաքապետարանի և մի հասարակական ոչ առևտրային կազմակերպության հետ։ Համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի՝ ընկերությունը պետք է վերանորոգեր կենդանաբանական այգին և Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի շենքի ու նույն վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի տանիքները, իսկ հասարակական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքած պայմանագրի համաձայն՝ պետք է պատրաստեր ու կազմակերպությանը մատակարարեր մետաղական ցուցատախտակներ։ Պարզվել է, որ ընկերությունը չարաշահել է պատվիրատուների վստահությունը և ծառայություններն իրականացրել մասնակի՝ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափի գումարներ։ Այս ապօրինությունների հետևանքով՝ Երևանի համայնքին պատճառվել է 17 միլիոն 680 հազար դրամից ավելի, իսկ հասարակական ոչ առևտրային կազմակերպությանը 26 միլոն 900 հազար դրամից ավելի վնաս։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հիշյալ ապօրինություններն արվել են մեկ այլ ընկերության օժանդակությամբ, որը պետք է շինարարական աշխատանքների հսկողություն իրականացներ։ Այս ընկերության աշխատակիցները չարաշահել են իրենց լիազորությունները և կազմել կեղծ կատարողական ակտեր՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց աշխատանքի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով ստեղծված պայմաններից։

Բացի այդ, պարզվել է, որ Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավարը պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել ու, ելնելով հափշտակություններ կատարած ընկերության տնօրինության հետ մտերիմ հարաբերություններ ունենալու շահագրգռվածությունից, 2012-ից 2017 թվականների ընթացքում, առանց պայմանագրի, ընկերությանը անհատույց տրամադրել է թաղապետարանի վարչական շենքի երկրորդ հարկում գտնվող մոտ 88 քառակուսի մետր մակերեսով տարածքը։ Այս ապօրինության հետևանքով էլ Երևանի համայնքին պատճառվել է 8 միլիոն 800 հազար դրամից ավելի վնաս։

Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե»,- ասվում է հաղորդագրության մեջ։