Սուրեն Պապիկյանի անձնական տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

Լուրեր

14.07.2026 | 18:10
Քաղցրաշենում 13-ամյա աղջիկ է մահացել // Հայ գերիների վերաբերյալ համաժողով Բրյուսելում․ ԼՈՒՐԵՐ
14.07.2026 | 17:59
Telegram-ի հղումների t.me դոմեյնը դադարել է գործել ամբողջ աշխարհում
14.07.2026 | 17:49
Ուկրաինան հայտարարել է ՌԴ ԱԴԾ նավ խորտակելու մասին․ զոհեր և վիրավորներ կան
14.07.2026 | 17:38
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
14.07.2026 | 17:22
Եվրախորհրդարանում Բաքվում պահվող հայ գերիների հետ կապված համաժողով է ընթանում
14.07.2026 | 17:19
Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել․ Ռադան աջակցել է որոշմանը
14.07.2026 | 17:11
Արմեն Գրիգորյանը ԵՄ գործընկերության նոր առաքելության պատվիրակության հետ քննարկել է հետագա համագործակցությունը
14.07.2026 | 16:58
Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի
14.07.2026 | 16:46
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
14.07.2026 | 16:38
Քաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մահացել․ վարչական շրջանի ղեկավարը՝ դեպքի մասին
14.07.2026 | 16:26
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադն արձագանքել է NYT-ի՝ վերջինիս Իսրայելի կողմից հավաքագրված լինելու մասին հրապարակմանը
14.07.2026 | 16:17
Ֆրանսիան պատմության ամենամեծ շքերթի ընթացքում ցուցադրել է ռազմական հզորությունն ու դաշնակիցների հետ միասնությունը
14.07.2026 | 16:14
«Կանաչ գոտուց դուրս եկանք, ասեցին՝ ոչ մի հյուրանոց»․ ինչ է պատմում Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 16:05
«Ալաշկերտը» մեկնեց Ղազախստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 16:01
Իրանը հայտնում է Բանդար Աբբասում և Բուշերում պայթյունների ու հարվածների մասին
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն.  տեղեկությունը factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Այսօր՝ փետրվարի 14-ին Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ուղիղ եթերի ժամանակ պարզաբանեց իր մասին մամուլում տարածված լուրերը և նշեց, որ ինքը դատապարտվել է ազատազրկման՝ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակցության պատճառով: Նա շեշտել էր, որ ինքը մեղքը չի ընդունել և համաներմամբ ազատ է արձակվել, ինչով էլ դատվածությունը մարված է համարվել:

«Ես ծառայել եմ ոչ հայկական բանակում: Այն ամենի մեջ, ինչ ներկայացվել է, կա որոշակի ճշմարտություն, կա նաև որոշակի թյուր մատուցման ձև։ Խոսքը վերաբերում է 2004-2006թթ. իմ ծառայության ընթացին: Ծառայության ընթացքում աչքի եմ ընկել որպես լավ զինվոր, եղել եմ սահմանապահների գերազանցիկ, սակայն եղել է մի դեպք, երբ իմ ազգային արժանապատվությանը վնասող հարված է հասցվել, ու ես հայտնվել եմ մի միջադեպում: Գրում են ինչ-որ ծակող-կտրող սուր գործիքների մասին, դա իրականությանը չի համապատասխանում, ես որևէ նման արարք չեմ արել: Իմ մասնակցությունը ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակցություն է, նաև որևէ մեղք չեմ ընդունել, համաներմամբ ազատ եմ արձակվել, ու դրանով համարվել է մարված իմ դատվածությունը: Դա մոտավորապես եղել է 13-14 տարի առաջ»,- ասել էր Պապիկյանը:

Սուրեն Պապիկյանը ուղիղ եթերից դիմել էր Ազգային անվտանգության ծառայությանն և ոստիկանությանը՝ պարզելու, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել որոշ լրատվամիջոցների: