Խոշտանգման հաստատված և ապացուցված դեպքերով վաղեմության ժամկետ չի կարող գործել. Գոռ Աբրահամյան
Հասարակություն
14.02.2020 | 16:32Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այս գործին՝ նշել է.
«Այս գործը դեռևս նախաքննության փուլում է, և վերջնական իրավական գնահատականներ դեռ կտրվեն: Իսկ ընդհանրապես՝ ՄԻԵԴ-ի մոտեցումը հստակ է. խոշտանգման հաստատված և ապացուցված դեպքերով վաղեմության ժամկետ չի կարող գործել: Հայաստանյան դատաիրավական պրակտիկան մի փոքր այլ տրամաբանության վրա է, և սա դեռևս խնդիր է»: