Թուրքիան Երուսաղեմի հայկական թաղամասը «գնելու» փորձեր է կատարում

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները Երուսաղեմի հայկական թաղամասում հատուկ գործունեություն են իրականացնում: Այս մասին հայտնում է JewishPress-ը։

Նշվում է, որ Թուրքիայի ներկայացուցիչները տեղի բնակիչների հետ հանդիպումների ընթացքում համոզում են, որ վերջիններս հրաժարվեն Հայոց ցեղասպանության հետ կապված պահանջներից, և փորձում են ստանալ նրանց սեփականությունը։

Տեղաբնակ Իլյա Կահաբադյանը, որը Հայոց ցեղասպանության մասին լուսանկարների և փաստաթղթերի հազվագյուտ հավաքածու ունի, JewishPress-ին պատմել է թուրք դիվանագետի հետ իր հանդիպման մասին:

Ըստ նրա՝ դիվանագետը փորձել է իրեն համոզել, որ դադարեցնի Հայոց ցեղասպանության իրազեկմանն ուղղված իր գործունեությունը։

Կահաբադյանի խոսքով՝ ինքը դիվանագետին մերժել է։ Նշվում է, որ թուրքական կողմը հայկական թաղամասը «գնելու» հարցը փորձում է նաև ֆինանսական միջոցների օգնությամբ լուծել։ Թուրքերը տեղի հայերին հազարավոր դոլարների դրամաշնորհներ են առաջարկում: Բացի այդ, առաջարկում են բարձր գներով գնել տեղաբնակների տները, սակայն մերժվում են:

JewishPress-ի փոխանցմամբ՝ Երուսաղեմում ավելացել է նաև թուրք զբոսաշրջիկների հոսքը: Իլյա Կահաբադյանի խոսքով՝ քաղաքում նրանք ոչնչացնում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր պաստառները, ինչպես նաև շենքերի պատերին հայերին դատապարտող գրաֆիտիներ նկարում։

Նելլի Մելքոնյան