Հայաստանի համար անգնահատելի արժեք է իր զինվորի առողջությունն ու կյանքի իրավունքը «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգության երաշխավոր, մեր ապավենն ու հպարտությունը դարձած բանակից վերջին մեկ ու կես ամսում արդեն մեկ տասնյակից ավելի երիտասարդների մահվան գույժն անընդունելի իրողություն է, որի հետ ոչ մի կերպ չենք կարողանում հաշտվել:

 

«Ժառանգություն» կուսակցությունը ցավ ի սիրտ արձանագրում է, որ մեր զինված ուժերում կատարվող նման դեպքերն արդեն սկսել են բացառությունից վերածվել վտանգավոր օրինաչափության: Թվացյալ հրադադարի պայմաններում մեր բանակում առայժմ պաշտոնապես չբացահայտված կասկածելի պատճառներով տեղի ունեցած մահվան դեպքերը դառնում են մեր պետականությանը նետված լրջագույն մարտահրավեր՝ խոցելի դարձնելով Հայաստանի ու Արցախի մարտունակությունն ու պաշտպանությունը:

 

Մեր խորին ցավակցությունն ու աջակցումն ենք հայտնում զոհված զինվորների մերձավորներին եւ հարազատներին: Միաժամանակ մեր քաղաքացիական եւ կուսակցական պարտք ենք համարում պահանջել Հայաստանի պատկան եւ իրավասու մարմիններից  հրատապ միջոցառումներ ձեռնարկել իրավիճակի հանգուցալուծման, «չպարզված հանգամանքների» հրապարակային բացահայտման համար: Եթե այս ամենի հիմքում, ոչ կանոնադրական հարաբերությունները եւ «գողական ենթամշակույթն» է ընկած, ապա բանակը եւ իրավապահ մարմինները ՀՀ պաշտպանության նախարարի եւ Արցախի ՊԲ հրամանատարի անվերապահ հսկողությամբ պետք է արմատախիլ անեն այդօրինակ ցանկացած դրսեւորում:

 

«Ժառանգությունը» համոզված է, որ Հայաստանում ոչ ոք չի կարող մնալ պարզ արձանագրողի դերում, պետության պատժիչ համակարգի, քաղաքական ու իրավական կամքի առջեւ ոչ մի ենթամշակույթ չի կարող գործել իր ավերածությունները: Բանակում կատարվող յուրաքանչյուր իրավախախտում, ոչ կանոնադրային հարաբերությունների հաստատման որեւէ փորձ այսուհետ անուշադրության ու կոծկման չպետք է ենթարկվեն: Հայաստանի համար անգնահատելի արժեք է հայ զինվորի առողջությունն ու կյանքի իրավունքը:

 

«Այլեւս երբեք»-ի հաստատակամությամբ՝ խոնարհվում ենք մեր զոհված զինվորների առաջ»: