Ֆիզիկական անձանց կողմից մեքենայի մաքսազերծումը շատ է թանկացել. ՊԵԿ փոխնախագահը՝ դրույքաչափերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
Բոլորը

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Գյումրիի մաքսատանն օրական կտրվածքով մոտ 2.000 մեքենա է մաքսազերծվել: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«Դեկտեմբերի վերջին մենք արդեն անցել էինք 24-ժամյա ծառայության՝ վարչապետի ուղիղ հանձնարարականի արդյունքում: Շատ ծանր էր: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն հայտնեմ այնտեղի բոլոր ծառայողներին, ովքեր մինչև դեկտեմբերի 31-ը ժամը 10-ը՝ մինչև վերջին քաղաքացին դուրս չի եկել Գյումրիից, մաքսային ծառայողները չեն ավարտել իրենց աշխատանքը»,- ասաց նա:

Անդրադառնալով մաքսային նոր դրույքաչափերով ավտոմեքենաների մաքսազերծման խնդրին՝ ՊԵԿ փոխնախագահը հիշեցրեց, որ Հայաստանը ԵՏՄ պայմանագրով ստանձնած պարտավորություններ ունի և չի կարող միանձնյա որոշել՝ կուտակված ավտոմեքենաները հին դրույքաչափով մաքսազերծել:

«Բազում հանդիպումներ ենք ունեցել քաղաքացիների հետ: Քաղաքացիների պատկերացումները մի քիչ թյուր են սրա հետ կապված, որովհետև շատերը մտածում են, որ Կառավարությունը կարող է միանձնյա որևէ որոշում կայացնել, որ այս քանակը, օրինակ՝ հազար մեքենա կուտակված է, թույլ տանք՝ հին դրույքաչափերով մաքսազերծել: Եթե նման հնարավորություն ընձեռվի, այդ որոշումը պետք է կայացվի ԵՏՄ անդամ մնացած 4 երկրների կողմից»,- նշեց Շուշանիկ Ներսիսյանը:

Ինչ վերաբերում է նոր դրույքաչափերին, ՊԵԿ փոխնախագահի խոսքով՝ ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենայի մաքսազերծումը շատ է թանկացել. «Չեմ կարծում, որ ինչ-որ մեկին ձեռք տա 3 տարուց հին ավտոմեքենա ներմուծել նոր դրույքաչափերով: Կազմակերպությունների պարագայում թանկացում էլի կա, բայց ընդունելի է: Փորձում ենք գտնել որոշ ճանապարհներ, թե կոնկրետ որ թվականի ավտոմեքենաները ձեռք կտա ներմուծել և մաքսազերծել նոր դրույքաչափերով»:

Մանրամասները՝ տեսանյութում: