Ներիշխանական պայքարի փուլերում, կարծում եմ, Ադրբեջանը զերծ կմնա որևէ էսկալացիայից․Տաթևիկ Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

«Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի գլխավոր նպատակն էր երիտասարդացնել խորհրդարանը։ Բավականին կեղծված ընտրություններ էին, ծեծ ու ջարդով, նախընտրական, ընտրական, թե հետընտրական շրջանում»,- այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Նա նկատեց, որ ըստ էության՝ իշխող ընտանիքը չկարողացավ հասնել իր համար ցանկալի պատկերի ձևավորմանն Ադրբեջանի խորհրդարանում։ «Եվ այժմ Ադրբեջանի ԿԸՀ-ն զբաղված է մանդատներ հետ վերցնելով այն պատգամավորներից, որոնք անցել են խորհրդարան։ Այսինքն՝ կեղծել էին, բայց իրենց ուզած պատկերը չէին ստացել։ Ըստ էության՝ ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս այս առումով, և ոչ թե ճաքեր է տալիս ընդդիմադիր գործիչների գործունեության արդյունքում, այլ հենց ներիշխանական, ներկլանային փոխդասավորումների արդյունքում։ Այս պրոցեսները շատ կարևոր են, որովհետև դրանք անմիջականորեն կապվում են Ղարաբաղի թե՛ բանակցային գործընթացի, թե՛ ընդհանուր զարգացումների հետ։ Ներիշխանական պայքարի փուլերում, կարծում եմ, Ադրբեջանը զերծ կմնա որևէ էսկալացիայից, ավելին՝ ինձ համար շատ հետաքրքրական էր, որ ղարաբաղյան հարցն այս անգամ, ըստ էության, վերջին շրջանում առաջին անգամ որպես այդպիսին դուրս մնաց նախընտրական քարոզարշավից, առանձնակի քննարկումների չարժանացավ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։