«Նովոսելցովո-Վանաձոր» ջրատար. վթարի վերացման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր. Վեոլիա-ջուր

Լուրեր

02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
Բոլորը

Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» 1000մմ տրամագծով մայրուղային ջրատարը, որով պայմանավորված դադարեցվել է Վանաձորի սպառողների մոտ 60 տոկոսի և հարակից 13 բնակավայրերի ջրամատակարարումը:

Ինչպես քիչ առաջ Վանաձորից տեղեկացրեց Վեոլիա Ջուր ՓԲԸ «Լոռի» շահագործման տեղամասի պետ Ալեքսանդր Բաղդասարյանը, ահազանգը ստացվել է 911 ծառայության միջոցով, որից անմիջապես հետո տագնապով ոտքի է հանվել տեղամասի ողջ աշխատակազմը:

Ու քանի որ վթարի պատճառով փակվել էր ջրատարին հարակից Վանաձոր-Ալավերդի Մ6 միջպետական ճանապարհը, առաջին հերթին ձեռնարկվել են միջոցներ ճանապարհը մաքրելու ու երթևեկությունը վերականգնելու նպատակով: Ընդ որում, Վեոլիային այստեղ զգալի օգնություն է ցույց տվել «Լոռի» ճանշինը, տեղում եղել են ու մշտապես հետևել տարվող աշխատանքներին ՀՀ ԱԻՆ-ի, Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները:

Դրանից հետո սկսվել է բուն վթարի վերացումը, որի պատճառը թերևս սողանքն է եղել: Արդեն երրորդ անգամ վերջին տարիներին: Խողովակներն այստեղ իրարից հեռացել են մոտ 15 սմ, ավելին, վերջիններս նաև զգալի դեֆորմացվել են, ինչը դժվարեցնում է աշխատանքը: Բայց դե Վեոլիան նմա՞ն վթարներ է վերացրել, ջրմուղագործները այս գործում, ինչպես ասում են, եփված մարդիկ են, քիչ հիմնարկներ կան, որ կարող են պարծենալ նման մասնագետներով, հատկապես եռակցողներով: Դրա համար էլ գործը թափով առաջ է գնում:

Ողջ գիշեր տրակտորների և «դվիժոկների» լուսարձակների լույսի ներքո «Լոռի» տեղամասի մասնագետները, իրար հաջորդելով, աշխատել են: Առավոտյան ժամը մոտ 10-ին այս գերհոգնած մարդկանց փոխարինել է վթարային բրիգադը Ստեփանավանից, իսկ գյումրեցի ջրմուղագործները ուրորէ պետք է տեղ հասնեին: Մի խոսքով, ոչ մի րոպե երեկոյան ժամը 17-ից չեն դադարել վթարի վերացման աշխատանքները: Ըստ Ալեքսանդր Բաղդասարյանի, տեղամասն ապահովված է ամեն ինչով. թիկունքում Վեոլիա ջուրն է իր ստորաբաժանումները, և հույս կա, որ 5-6 ժամից խողովակաշարը կվերագործարկվի, իսկ ջրամատակարարման գրաֆիկը կվերականգնվի մոտ 10 ժամից. Շատ ավելի շուտ, քան հայտարարվել է»: