Կացնահարված տղամարդը պատմում է, թե ինչպես է փեսան սպանել իր կնոջը

Լուրեր

27.08.2026 | 23:19
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
27.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.08.2026 | 22:44
Վարորդական իրավունք ստանալու համար ուսուցումը կդառնա պարտադիր. ՆԳՆ-ն օրենքների նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել
27.08.2026 | 22:29
Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին
27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է նախկին կնոջը և նրա ընտանիքի անդամներին կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանի գործով դատական նիստը:

Մեղադրողը դատարանից պահանջել է Մարտիրոսյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման: Տուժողների ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը դատարանին ասաց, որ ամբաստանյալի պնդումները, թե ինքը ցանկացել է տեսակցել իր երեխային և նման քայլի է գնացել, քանի որ իրեն փորձել են զրկել երեխայից, իրական չեն: Պետրոսյանն ասաց՝ ամբաստանյալը պետք է խիստ պատժի ենթարկվի, նա նախապես ծրագրել է երեքի սպանությունն էլ և երեխայի մասին բացարձակ չի մտածել:

Դատարանում խոսեց նաև կացնահարված Վաչագան Մանսուրյանը, որը մանրամասն պատմում էր, թե ինչպես է եղել իր, իր դստեր և կնոջ նկատմամբ բռնությունը:

«Աղջիկս արնաշաղախ պառկած էր, ինքն էլ կացնահարում էր կնոջս»,- ասաց տղամարդը:

2016 թվականի հուլիսի 8-ին Երևանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի շքամուտքի աստիճանների վրա տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին, կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին, և աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին: Արդյունքում 64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել էր, իսկ հայր ու դուստր մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան