Եթե կա զոհ՝ չթերանալու մասին խոսելը դժվար է. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ

Պարոն Հովհաննիսյան, 2020-ին 10 զոհ է եղել ոչ մարտական պայմաններում, վերջին 13 օրում՝ 7 զոհ։ Ինչո՞ւ է բանակում նման վիճակ: Բացի այն, որ ՊՆն կիսում է զոհերի հարազատների վիշտը ուրիշ ի՞նչ է անում մահերը կանգնեցնելու համար:

-Դժվար է խոսել, երբ մեկ օրում ունենք երկու դեպք, բոլորիս մեղավորությունն է՝ անկախ ամեն ինչից: Արդարանալու և մեղավորությունն ուրիշի վրա գցելու ցանկություն չունենք: Ցավոք, սա մեկ պատճառի հետևանք չէ, անշուշտ հրամանատարությունն ունի իր մեղքի բաժինը, և համապատասխան կերպով դա արտահայտվելու է, բայց կան նաև այլ պատճառներ. ոչ կանոնադրային լուծումները գերակայում են կանոնադրային լուծումներին, և արդյունքում լինում է այն, ինչ ունենք:

Այս դեպքերից հետո հանրությունը չի իմանում, թե այս կամ այն զոհը ինչի հետևանք է: Ծնողներն էլ չեն կիսում այն տեսակետը, որոնք ներկայացվում են որպես ինքնասպանության հետևանք: Այս անորոշության հարցը կլուծվի՞, այսինքն՝ իրական պատճառների մասին կտեղեկանա՞նք:

-Ոչ մի հարազատ, ոչ մի մայր չի ուզենա ընդունի, որ իր երեխան ի վիճակի էր ինքնասպանության: Տրամաբանական չէ, որ ինչ-որը մեկը կասի՝ իմ տղան այնքան թույլ էր, որ կինքնասպանվեր: Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ ինքնասպանության գնացողն էլ թեթև բանից չի գնում ինքնասպանության, կան որոշակի խորքային դրդապատճառներ: Իսկ մի գուցե պետք չէ՞ շատ խորանալ, որովհետև ինքնասպանության մասին խոսելը սև գովազդ է:

Պարոն Հովհաննիսյան, այս օրերին նաև տեսակետ է հնչում, հիշեցվում է, որ Զինված ուժերի մարտունակության և կարգապահության համար պատասխանատու է Գլխավոր շտաբը, սակայն նախարարությունը և նախարարը վերահսկող գործառույթ ունեն։ Ինչո՞ւ եք թերանում Ձեր վերահսկողական գործառույթներում։

-ԶՈՒ-ի գլխավոր պատասխանատուն հենց շտաբն է, բայց ՊՆ-ն երբեք չի փորձել իր վրայից գցել պատասխանատվության բեռը, քանի որ նախարարը և իր տեղակալներն են նախևառաջ քաղաքացիական և իրավական վերահսկողության մեխանիզմների առաջ կանգնում: Մենք մեզ համարում ենք մեկ ընտանիք և մեր թերությունները փորձում ենք մեր մեջ լուծել: Եթե թերացել ենք՝ ուրեմն մենք ենք թերացել:  Եթե կա զոհ՝ չթերանալու մասին խոսելը դժվար է:

Պարոն Հովհաննիսյան, ՊՆի գնումներին անդրադառնանք: Այսօր տեղեկություն հրապարակվեց, որ ՊՆ փոխգնդապետ Արթուր Գալստյանը, որը բաժնեմաս ուներ  «ORSIS ARMS» ընկերությունում և իր հորեղբոր տղան՝ Վիլեն Գալստյանը, որն աշխատում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի սպառազինության վարչությունում, զենքերի  մատակարարման մրցույթների կազմակերպման հարցերում համագործակցում են: Մասնավորապես մամուլը գրել էր, որ Վիլեն Գալստյանի ուղիղ վերահսկողությամբ են կատարվում փորձարկումները, նա է կազմում տեխբնութագրերը և դրա արդյունքում այլ ընկերությունների ապրանքատեսակներ դուրս են մնում մրցակցությունից, առավելությունը տրվում է հորեղբոր անվան հետ կապվող ՍՊԸին: Ինչո՞ւ այս փոփոխությունները ՊՆ չեն հասնում:

-Այդ դեպքի շրջանակներում կա քրեական գործ, ես ձեռնպահ կմնամ հստակ մեկնաբանություններ տալուց, թե ինչ է տեղի ունեցել: Բայց, եթե որևէ մեկս ԶՈւ-ում կատարում ենք գործունեություն, որն օրենքից դուրս է՝ միանշանակ պետք է լինի պատասխանատվություն:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան