Ցնցող արդյունք. հայկական PicsArt-ը գերազանցել է Youtube-ին, Instagram-ին ու Facebook-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
Բոլորը

Լուսանկարների ու տեսանյութերի մշակման հայկական PicsArt հավելվածն Apple-ի app store-ի ամենահաճախ ներբեռնված հավելվածների մեջ երկրորդն է՝ առաջ անցնելով Youtube-ից, Instagram-ից, Snapchat-ից ու Facebook-ից, և զիջելով միայն չինական Tik-Tok-ին։

Ամսական 130 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող հավելվածով ստեղծվում և սոցիալական ցանցերում տարածվում է  1 միլիարդից ավելի նկար։ Ամեն վայրկյան հայկական այս հավելվածով 600-ից ավելի մշակում է արվում։

Մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանի կարծիքով սա շշմելու արդյունք է։ «Ռեյտինգում մեզնից հետ են աշխարհի 2 ամենաարժեքավոր ընկերությունների app-երը՝ Facebook- ի և Youtube-ի։ Սա շշմելու զարգացում է։ Հիմա շատ կարևոր է, որ այդ աճը շարունակվի, պահպանվի»,- ասում է Պապյանը։

Հայկական PicsArt-ը նաև 2019 թվականի ընթացքում աշխարհի  14-րդ ամենաներբեռնված հավելվածն է եղել։ «Իհարկե, մենք շատ ենք հպարտանում այդ թվերով, բայց դա ավելի մեծ նշանակություն ունի Հայաստանի համար։ PicsArt-ը որպես օրինակ կարող է ոգևորիչ լինել ապագա սերնդի համար, որ կարելի է լինել միջազգային հարթակում, բայց նաև մնալ Երևանում կամ համայնքում»,- նշում է PicsArt-ի կորպորատիվ գործառույթների ղեկավար Մադլեն Մինասյանը։

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի կարծիքով՝ հայկական ընկերության գրանցած նման արդյունքը ժամանակի միտումներով է պայմանավորված։ «Հիմա աճում են ամեն տեսակի նեղ ուղղվածությամբ app-երը  և այս առումով, եթե 5 տարի առաջ բոլորովին հասկանալի չէր PicsArt-ը դեր ունի այս աշխարհում, թե՝ չէ, այսօր ընդհակառակը՝ իր դարաշրջանն է եկել և նեղ ուղղվածությամբ, հատուկ մասնագիտական սոցցանցերն աճում են»,- ասում է Արթուր Պապյանը։

Հաշվի առնելով համաշխարհային ՏՏ փորձը, Արթուր Պապյանն ասում է․ պետք է իրավիճակը ճիշտ գնահատել։ Սոցիալական մեդիայի գիգանտների շարքում առաջատար լինելը մեկանգամյա հաջողություն չպետք է լինի․ «PicsArt-ը երեկ առաջին տեղում էր, սակայն դա չի նշանակում, որ միշտ այնտեղ է լինելու։ Շատ աշխատանք կա անելու»։

Հայկական արմատներով, բայց համաշխարհային հայտնիությամբ հավելածը նրանց համար է, ովքեր հասարակ լուսանկարն ուզում են իսկական արվեստի վերածել։

«Ես միշտ ունեցել եմ շատ հետաքրքիր գաղափարներ, բայց երբ փորձում էի դրանք իրագործել, չէր ստացվում որովհետև նկարելուց բավականին թույլ եմ։  Հիմա արհեստական բանականության միջոցով, PicsArt-ի app-ով կարող եմ գաղափարներս կիսել աշխարհի հետ և դա դրսևորվում է PicsArt-ի միջոցով որպես արվեստ։ Կարծում եմ՝ մարդկանց համար ավելի ստեղծագործ լինելու հնարավորությունն ընդլայնելը նրանց թույլ կտա, որ կարողանան իրենց պատմությունը պատմել»,- ասաց Մադլեն Մինասյանը։

Լուսանկարների մշակման հայկական ընկերության շուրջ 550 աշխատակցից 51%-ը կանայք ու աղջիկներ են։ Այս փաստը ոգևորել էր ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, որը Հայաստան իր վերջին այցի ընթացքում հասցրել էր նաև PicsArt-ի գրասենյակում լինել։

«Եկավ WCIT-ի շրջանակում։ Ինքն էլ PicsArt է օգտագործում և շատ է հավանում պրոդուկտը՝ ինչպես ինքն է ասում»,- ասում է Մադլեն Մինասյանը։

Հայաստանում տեղական արտադրության հավելվածը, համեմատաբար, քիչ է կիրառվում։ Այն ավելի մեծ տարածում ունի Հայաստանի սահմաններից դուրս։

2015 թվականին հայկական հավելվածը ճանաչվել է Ֆորբսի աշխարհի լավագույն 5-րդ ստարտափ մրցանակը: Կատակում են՝ Հայաստան եկող հյուրերը Գառնիից ու Գեղարդից հետո անպայման ուզում են նաև իրենց գրասենյակ այցելել՝ տեսնելու համար՝ որտեղ են ծնվում այն գաղափարները, որոնք ամեն օր միլիոնավոր ստեղծարար մարդկանց ինքնաարտահայտման հնարավորություն են տալիս։

Արթուր Պապյանը նշում է․ թեպետ հայկական ՏՏ ոլորտն այսօր մեծ զարգացում  է  ապրում, Հայաստանում ամենատարածված հավելվածները վերջին տարիներին նույնն են։

Factor.am-ը հարցախույզի միջոցով փորձեց  պարզել՝ բջջային որ հավելվածներն են առավել հաճախ օգտագործում մեր քաղաքացիները։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան