Վանեցյանն ընդդեմ «Հայկական ժամանակի» գործը մակագրվել է Աննա Փիլոսյանին

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակի» մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին։

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին դատավորի աշխատակազմից։ Արթուր Վանեցյանը գտնում է, որ «Հայկական Ժամանակ» -ի կայքում հրապարակված «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ, Միշիկը, Արթուրը, Արիկը» վերտառությամբ հոդվածում տեղ գտած փաստերը իրական չեն։ Նա պահանջում է հերքում և ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Հոդվածում մասնավորապես գրված է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: Ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ այդ հակաքարոզչությունը նաև վճարվում է Վանեցյանի կողմից»:

Իսկ Արթուր Վանեցյանը հոդվածի հրապարակումից հետո գրել էր․ ««Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի»։

Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ։

Լիլիթ Շաբոյան