Դավիթ Խաժակյանը, որը Միքայել Մինասյանի կայքի տեսանյութերի աստղն է, ինձ փորձում է կապել Հրայր Թովմասյանի քրոջ հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում արձագանքեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառմանը։

«Քաղաքական գործիչը, որը Միքայել Մինասյանի կայքի տեսանյութերի աստղն է, ինձ փորձում է կապել Հրայր Թովմասյանի քրոջ հետ։ Ես կարծում եմ, որ երբ մարդը նման հայտարարություն է անում, պետք է վստահ լինի, որ իր վերաբերյալ նման հայտարարություն չի լինի։ Թող Խաժակյանը շարունակի Միքայել Մինասյանի կայքերի համար նկարահանվել»,- ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել էր. «Ալեն Սիմոնյանին թվում է, թե իր մանր-մունր լեզվի «սայթաքումներով» կարող է մեզ հունից հանել։ Բայց ստիպված եմ հիասթափեցնել, քանի որ առանց մեր միջամտության էլ նա արդեն իսկ բացահայտում է իր իրական տեղն ու շրջապատը։ Ահա՛, Սիմոնյանը Հրայր Թովմասյանի քրոջ և էլի ինչ-որ մեկի մասնակցությամբ, գրեթե միաժամանակ ու նույնաբովանդակ, ցածր ու նողկալի քարոզչություն են իրականացնում Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստան»-ի դեմ։ Փաստորեն Ալենն ու Հրայրի քույրը ունեն նույն նպատակը, այն է՝ էժանագին քարոզչությամբ վարկաբեկել մեզ։ Էս ո՞ւր հասանք, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը Հրայր Թովմասյանի քրոջ հետ միասին դաշինք է կազմել ընդդեմ Լուսավորի, չնայած նրան, որ իր վերադասի մոտ մտասևեռում է դարձել Թովմասյանի դեմ քաղաքական պայքարը»։ Մանրամասները՝ տեսանյութում Մերի Մարտիրոսյան