ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումների մասին

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին պարբերաբար հանդիպումներ է ունենում ՍԴ առանձին դատավորների, այդ թվում` դատավոր Ֆելիքս Թոխյանի հետ: Տեղեկությունը Արսեն Բաբայանին փոխանցել էին Ազգային ժողովի աշխատակազմից:

Ազգային ժողովից առայժմ չեն հստակեցնում, թե Արարատ Միրզոյանը Ֆելիքս Թոխյանից զատ ում հետ է հանդիպել: Հայտնի չէ նաև, թե հանդիպումներն ում նախաձեռնությամբ են կայանում:

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չի հանդիպել Ազգային ժողովի նախագահի հետ և չի կարող մանրամասներ փոխանցել. «Ես չեմ հանդիպել, ով հանդիպել է, թող նա էլ խոսի: Ես չգիտեմ, թե ով է հանդիպել»:

Ալվինա Գյուլումյանը հավելեց, որ չի պատրաստվում Արարատ Միրզոյանի հետ հանդիպել. «Ես անկախ դատավոր եմ, ես իշխանության ոչ մի թևի հետ հանդիպել չեմ ուզում՝ ո՛չ գործադիր, ո՛չ օրենսդիր»:

ՍԴ մյուս դատավորների հետ կապ հաստատել և այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Հիշեցնենք, որ իշխանությունները պատրաստվում են ապրիլի 5-ին սահմանադրական հանրաքվե անցկացնել:

Հնարաքվեի է դրվելու «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է։ Նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է. ՍԴ ներսում և դրա շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության և իրավական որակների համար:

Նարեկ Կիրակոսյան