Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը պատրաստ է աջակցել Արցախին առնչվող գործնական ծրագրերին

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամները ողջունում են գործնական ծրագրեր իրականացնելու մասին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի առաջարկը և մտադիր են կապ հաստատել շահագրգիռ նախարարությունների հետ՝ ուսումնասիրելու դրանց իրականացման պայմանները:

Հունվարի 29-ին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը ելույթ է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին։ Երկրորդ տարին է, ինչ Էմանյուել Մակրոնը մասնակցում է ամենամյա այս միջոցառմանը, ինչպես նրա նախորդները:

Պատասխանելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի երկու համանախագահների՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի առաջադրած հարցերին՝ Հանրապետության Նախագահը հայտարարել է, որ «մարդկային արժանապատվությունն ու համերաշխությունը անբաժանելի են», այնուհետև անդրադարձ է կատարել Արցախի ինքնորոշված Հանրապետության շուրջ իրավիճակին: Հիշեցնելով Ֆրանսիայի՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի պատասխանատվությունը՝ Էմանյուել Մակրոնը նշել է, որ Փարիզը «նախապատվությունը կտա ժողովուրդներին ի սպաս գործող իրավունքին»:

«Նախևառաջ, ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներին՝ նախագահ Մակրոնին արցախցիների սպասելիքները Ֆրանսիայից՝ մեր Հանրապետությունից, որին նրանք համարում են հեղինակավոր երկիր, որը հանդես է գալիս որպես ժողովուրդների պաշտպան և  մարդու իրավունքների հիմնարար հարցերի դեպքում՝ անզիջում երկիր»,-նշել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն։

Հանրապետության Նախագահը մանրամասն անդրադարձ է կատարել նաև Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագարերին, որոնց մեծ մասը չեղարկվել է վարչական դատարանների կողմից՝ նախարարությունների հրահանգով գործող պրեֆկետների հայցով:

Կամենալով հանդարտեցնել իրավիճակը՝ Հանրապետության Նախագահը ընդունել է, որ «օրենքի կիրառումը չի բացառում երկխոսությունը» և հայտարարել, որ այսուհետ կամենում է «առաջ շարժվել իրատեսական և արդյունավետ ճանապարհով»:

Այս կապակցությամբ Էմանյուել Մակրոնը հույս է հայտնել, որ «ուղղակի երկխոսություն կհաստատվի մի կողմից Ֆրանսիայի Արտաքին գործերի և Ներքին գործերի նախարարությունների, մյուս կողմից՝ նման մտադրություն ունեցող տեղական իշխանությունների միջև, որպեսզի մենք այս հարցում դադարենք ընդդիմանալ մեկս մյուսին և կարողանանք ավելի արդյունավետ միջոցներ գտնել»:

Մանրամասնելով իր գահղափարը՝ Նախագահն առաջարկել է՝ «աշխատանքային խմբի շրջանակում քննարկենք, որպեսզի այն տեղական իշխանությունները, որոնք ցանկանում են  օժանդակություն ցուցաբերել (Արցախի) բնակչությանը, կարողանան ընդունել արդյունավետ և իրավական առումով համապատասխան որոշումներ: Եթե նպատակը մշակութային կամ մարդասիրական օժանդակությունն է, մենք կգտնենք դրանք իրականանալի դարձնելու իրավական շրջանակը»:

Բարեկամության շրջանակը գոհունակությամբ է ընդունում Նախագահի դիրքորոշման նման առաջընթացը և կհետևի որեպեսզի այն իրագործվի: «Իմ նպատակը հենց Արցախի հետ կրթական և մարդասիրական ոլորտներում զարգացման իրական ծրագրերի իրականացումն է»,- նշել է շրջանակի անդամ, Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը, ում կողմից ստորագրված Բարեկամության հռչակագիրը չեղարկվել է վարչական դատարանի կողմից: «Մոտակա շաբաթների ընթացքում շրջանակի բազմաթիվ անդամներ և ես ինքս կապ կհաստատենք Ներքին գործերի նախարարության հետ՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարելի է գործնականում նման համագործակցություն իրականցնել՝  հարգելով օրենքի գերակայությունը և Հանրապետության արժեքները»,- ընդգծել է Առնուվիլի քաղաքապետը:

Բարեկամության շրջանակը պատրաստ է խթանել Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաստատված համագործակցությունը՝ հետևելով նախագահական վերջին այս նախաձեռնությանը, և զարգացնել Ֆրանսիայի և Արցախի միջև կառուցողական հարաբերությունները»: