Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ՔԿՀ-ում ինքնավնասում կատարողին կարգապահական տույժի ենթարկելու և մեկուսացնելու պրակտիկան. ՄԻՊ

Լուրեր

07.07.2026 | 17:49
Հայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար կճանաչվեն
07.07.2026 | 17:40
«Ուկրաինան ՆԱՏՕ-ում արտակարգ պաշտպանական կարողությունների աղբյուր է»․ Զելենսկին՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
07.07.2026 | 17:32
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
07.07.2026 | 17:30
Էդուարդ Սպերցյան․ «Օր, որը միշտ կմնա իմ սրտում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 17:22
Վերաքննիչ դատարանը Դավիթ Սանասարյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 17:15
Ֆինն Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդի» հետ
07.07.2026 | 17:12
ԱԱԾ-ն նախորդ շաբաթ գիշերը մուտք է գործել դատարաններ․ կարգադրիչներին հրահանգել են դուրս գալ
07.07.2026 | 17:10
Էրդողանի և Թրամփի հանդիպմանը քննարկվելու են Հարավային Կովկասը և «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիայի փոխնախագահ
07.07.2026 | 17:03
Կառավարությունը քննարկել է Երևանի և Գյումրիի ներդրումային առաջնահերթությունների պլանը
07.07.2026 | 16:54
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանա լճի ափամերձ 3000 քմ հողամասի կառուցապատման իրավունքը
07.07.2026 | 16:46
Սերբիայում ձերբակալել են ՌԴ-ի ենթադրյալ գործակալների՝ Գերմանիայում դիվերսիաներ ծրագրելու կասկածանքով
07.07.2026 | 16:35
Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 16:27
Էդվարդ Ասրյանն աշխատանքային այց է կատարել հատուկ բանակային զորամիավորում
07.07.2026 | 16:18
«Ալ Ահլին» ու «Կրասնոդարը» հաստատեցին Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 16:10
Viva-ն ձեռք է բերում Ovio-ն՝ ֆիքսված կապի և թվային ծառայությունների հարթակն ընդլայնելու նպատակով
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկում իրականացված այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է,  որ ազատությունից զրկված անձն ինքնավնասում կատարելու համար ենթարկվել է պատժախուց տեղավորելու ձևով կարգապահական տույժի:

«Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման վարույթ, որի արդյունքում Պաշտպանը կայացրել է խախտման առկայության մասին որոշում:

Ինքնավնասումների կամ ինքնասպանության փորձի համար ազատությունից զրկված անձի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն իրավաչափ չէ, և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը, որը տալիս է նման հնարավորություն, ենթակա է փոփոխման:

Կոնկրետ գործով չեն գործադրվել բավարար ջանքեր ազատազրկվածի նկատմամբ պատշաճ հոգեբուժական հսկողություն, ինչպես նաև ինքնավնասումների կանխարգելման ուղղությամբ, ավելին՝ անձն ինքնավնասում կատարելու համար ենթարկվել է կարգապահական տույժի և մեկուսացվել:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ինքնավնասում և ինքնասպանության փորձ կատարած ազատությունից զրկված անձինք պետք է ստանան բավարար ծավալով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական և հոգեբանական աջակցություն՝ գտնվելով քրեակատարողական ծառայողների և բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրող անձնակազմի անմիջական մշտական հսկողության տակ, ինչպես նաև ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ կատարելու համար ազատությունից զրկված անձանց նկատմամբ կարգապահական տույժեր չպետք է կիրառվեն:

Ավելին, անհրաժեշտ է մշակել ինքնավնասումներն ու ինքնասպանության փորձերը կանխարգելելու ընդհանուր և անհատական միջոցառումների պլան: Յուրաքանչյուր նման դեպք պետք է ուսումնասիրվի անհատապես, և դրա նկատմամբ պետք է սահմանվի հսկողության իրավիճակային պլան:

Դրանից բացի, կոնկրետ դեպքում անձի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելիս ՔԿՀ-ն չի քննարկել նաև արգելված իրերի խցում գտնվելու հանգամանքն այն հաշվառմամբ, թե որտեղից է այն դուրս բերվել (ազատազրկվածը գամված է եղել սանհանգույցի դռան վրա) և պատշաճ հսկողություն չի իրականացվել արգելված իրերի խցում գտնվելու նկատմամբ, երբ ազատությունից զրկված անձի մոտ ախտորոշվել է «հարմարվողականության խանգարում» և անձը նախկինում իրականացրել է ինքնավնասում՝ ածելու շեղբը կուլ տալու միջոցով:

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է մշակել նախագիծ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և բացառել սեփական անձի առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնացող գործողությունների դեպքում կարգապահական տույժերի նշանակումը:

Մինչև օրենսդրական փոփոխությունների կատարումը պետք է անհապաղ դադարեցնել ինքնավնասումների պարագայում կարգապահական տույժերի կիրառման պրակտիկան:

Պաշտպանի խախտման որոշմամբ  ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկվել է նաև մշակել ազատությունից զրկված անձանց կողմից ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման համալիր ռազմավարություն, ներառյալ՝ ռիսկերի գնահատման, դրանց համապատասխան հսկողության, միջմասնագիտական (բժշկական, սոցիալ-հոգեբանական, անվտանգության և այլն) համագործակցության մեխանիզմներ, ինչպես նաև յուրաքանչյուր անհատական դեպքում՝ հստակ գործելակարգ:

Ազատությունից զրկված անձին ներկայացվել են իր խախտված իրավունքների պաշտպանության մեխանիզմները, այդ թվում՝ դատական կարգով այն իրացնելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրությունում: